12:11 | 17.11.17 | Նորություններ | 5253

Մարվել է ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի մրցանակին նվիրված հատուկ ծրարը

ՀՀ նախագահի նստավայրում նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել «ՀայՓոստ»-ի թողարկած՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակին նվիրված հատուկ ծրարի մարումը:

Ծրարի վրա պատկերված է 2017թ. ՏՏ ոլորտում նախագահի մրցանակին արժանացած 8-րդ դափնեկիրը՝ «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, iPod ապրանքանիշի ստեղծող, լիբանանյան ծագումով ամերիկացի գյուտարար Թոնի Ֆադելը: Հատուկ ծրարի վրա պատկերված են նաեւ նախորդ տարիների յոթ մրցանակակիրները:

Հատուկ ծրարը յուրահատուկ ֆիլատելիստական արտադրանք է, որին փակցված է 2013թ. թողարկված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակ» թեմային նվիրված 2 նամականիշ եւ որը մարվելու է հատուկ դրոշմակնիքով:

Հատուկ ծրարը պատրաստվել է 500 հատ տպաքանակով:

Ծրարի մարման արարողությանը մասնակցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Թոնի Ֆադելը: