«Կասպերսկի». ՀՀ-ում ամեն 4-րդ համակարգիչ ենթարկվել է կիբերհարձակման

https://good360.org

11:39 | 14.11.17 | Նորություններ | visibility 3097

Հայաստանում յուրաքանչյուր չորրորդ  օգտատիրոջ համակարգիչ 2017թ. երրորդ եռամսյակի ընթացքում ենթարկվել է համացանցից գրոհի փորձի:

«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության փորձագետների վերլուծության արդյունքների համաձայն՝ այս ցուցանիշով Հայաստանը չորրորդ տեղն է գրավել աշխարհի երկրների շարքում։

Վերլուծությունը փաստում է, որ Հայաստանում օգտատերերի 23,74%-ը համացանցում բախվել են վնասաբեր ծրագրերի (Malware) կողմից գրոհի ենթարկվելու փորձերին։

Գրոհի փորձի ենթարկված օգտատերերի թվով առաջատարը Բելառուսն է (27,35%), որին հաջորդում են Ալժիրը (24,23%) եւ Ռուսաստանը (23,91%):  Ադրբեջանը 7-րդն է (21,14%), Վրաստանը 19-րդը՝ (17,50%):

Համացանցից վնասաբեր ծրագրերով վարակման ռիսկը գնահատելու համար «Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետները յուրաքանչյուր երկրի համար հաշվել են ընկերության հակավիրուսային ծրագրերի այն օգտատերերի տոկոսը, որոնց մոտ այս տարվա հուլիս-սեպտեմբերին համացանցային հակավիրուսը վնասաբեր ծրագրի թափանցման վտանգի ազդանշան է տվել։ Ստացված տվյալներն այն միջավայրի ագրեսիվության ցուցանիշն են, որտեղ աշխատում են համակարգիչները տարբեր երկրներում։  
Արմեն Կարապետյանը

Արմեն Կարապետյանը

«Հայաստանում համացանցի սրընթաց տարածումը նոր մարտահրավերներ է բերում օգտատերերի համար։ Ներկայացված ցուցանիշը վերաբերում է հակավիրուսային ծրագրով պաշտպանված օգտատերերին։ Եթե հաշվի առնենք, որ մեր երկրում դեռեւս պատշաճ տարածված չէ համացանցում անվտանգության կանոններին հետեւելու մշակույթը, կարող ենք մեծ հավանականությամբ նշել, որ համացանցից եկող սպառնալիքներին ամեն օր ենթարկվող օգտատերերի թիվը շատ ավելի մեծ է»,- նշել է Հայաստանում եւ Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։

Միջին հաշվով, աշխարհում համացանցի օգտատերերի  համակարգիչների 16,61%-ն այս տարվա 3-րդ եռամսյակի ընթացքում առնվազն մեկ անգամ ենթարկվել է Malware դասի համացանցային գրոհի։

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

banks
mediamax
sport
bravo