Շանթ Օկնայան. Հայաստանի ՏՏ էկոհամակարգի զարգացումը մարաթոնյան վազք է

Շանթ Օկնայանը. Teen Media Production

11:38 | 13.11.17 | Հոդվածներ | visibility 9551

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում հոկտեմբերին կայացած HIVE Summit 2017-ին մասնակցելու նպատակով Հայաստան էր այցելել Facebook-ի՝ Մերձավոր Արեւելքում, Հյուսիսային Աֆրիկայում (MENA) եւ Պակիստանում էլեկտրոնային առեւտրի, մանրածախ վաճառքի եւ օնլայն ծառայությունների ղեկավար Շանթ Օկնայանը:

Նա ունի ավելի քան 15 տարվա փորձ առաջատար բիզնեսի զարգացման եւ թվային տրանսֆորմացիայի ուղղություններում: Նախկինում ղեկավարել է Google-ի ՓՄՁ-ների համար շուկայի զարգացման թիմը՝ Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում, հիմնադրել է Դուբայում գործող էկեկտրոնային առեւտրի GlamBox ստարտափը:

Itel.am-ը զրուցել է Շանթ Օկնայանի հետ:

- Հետեւո՞ւմ եք արդյոք հայաստանյան ՏՏ զարգացումներին եւ ինչպիսի՞ն են վերջին տպավորությունները:

- Նախկինում մի քանի անգամ եղել եմ Հայաստանում, սակայն սա իմ առաջին պրոֆեսիոնալ այցն էր՝ Սփյուռքի ՏՏ ոլորտի այլ հայերի հետ տեխնոլոգիական էկոհամակարգն ուսումնասիրելու նպատակով, եւ այն դարձավ ֆենոմենալ փորձ:

Impact Hub-ում շփվեցի մի շարք ստարտափների հետ, որոնք ներկայացրին իրենց պրոդուկտները: Ոգեւորիչ է տեսնել, թե որքան զարգացած է հայաստանյան ստարտափների մտածողությունը, հատկապես պրոդուկտների մշակման եւ ինժեներիայի տեսանկյունից:  
Շանթ Օկնայանը

Շանթ Օկնայանը Teen Media Production

Գլոբալ առումով, բնականաբար, կան PicsArt-ի եւ Teamable-ի նման ընկերություններ: Հիանալի զարգացող բիզնես է, որն ունի միջազգային ներկայություն: Մեկ այլ ստարտափ, որն այս պահին գալիս է մտքիս, Volterman-ն սմարթ դրամապանակն է: Շատ հետաքրքիր է, թե ինչ զարգացում այն կունենա: Մի շարք այլ հետաքրքիր ստարտափներ էլ կան, որոնք գործում են ճանապարհորդության, տնտեսության, կրթության եւ անգամ առաքման ոլորտներում: Սրանք կոնցեպտներ են, որոնք ապացուցել են, որ հաջողված են: Այնպես որ, դրանք տեղայնացնելը շատ ավելի հեշտ է, քան ինչ-որ շատ նորարար լուծում ներդնելը, օրինակ՝ հագեցած արհեստական բանականության, կրիպտոարժույթների, բլոկչեյնի կամ մեքենայական ուսուցման տարրերով: Այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել, որ վերջին թվարկածներս արտասահմանյան վենչուրային ֆոնդերի սիրելի ուղղություններն են:

- Հաշվի առնելով գլոբալ միտումները՝ Ձեր կարծիքով ո՞ր ուղղությունները պետք է զարգացնեն հայաստանյան ստարտափները:

- Իմ այցի ընթացքում ունեցած խոսակցություններից տպավորություն եմ ստացել, որ հայաստանյան ստարտափները բավական ուժեղ են տեխնիկական առումով, պարզ պատկերացնում են պրոդուկտը: Կցանկանայի, որ նրանք մտածեին հմտությունները դիվերսիֆիկացնելու մասին եւ դա անեին բիզնեսի եւ մարքեթինգի տեսանկյունից:

Եթե ցանկանում եք միջազգային ասպարեզ դուրս գալ, իսկապես պետք է կարողանաք հասկանալ ձեր հաճախորդներին այն շուկաներում, որոնք ձեր թիրախում են եւ ուղիներ գտնեք նրանց գրավելու ուղղությամբ:

Կարծում եմ՝ հայաստանյան ստարտափները պետք է մի փոքր աշխատեն իրենց վրա բիզնեսի տեսանկյունից, սկսեն իրենց դիրքավորել, կազմեն այն 30-վայրկյանանոց «վերելակային փիչը» (elevator pitch), որը կներկայացնեն վենչուրային ներդրողներին: Ինչ վերաբերում է հաճախորդներին եւ բիզնեսներին, ապա նրանց պետք է պարզ բացատրել, թե ինչու նրանք պետք է գնեն տվյալ պրոդուկտն առաջին անգամ եւ ինչու պետք է վերադառնան այն նորից օգտագործելու նպատակով:

Այս դիվերսիֆիկացված հմտությունների ստեղծումը ժամանակ է պահանջում, բայց չէ որ սա մարաթոնյան վազք է, այլ ոչ թե սպրինտ, ուստի՝ Հայաստանից կպահանջվի մի ամբողջ սերունդ՝ գիտելիքահեն տնտեսության ճանաչում ձեռք բերելու համար:

Ճիշտ հիմքերը, կարծում եմ, առկա են՝ ֆանտաստիկ «Թումո» կենտրոնը, Impact Hub-ի պես ծրագրերը, նաեւ այն բոլոր հիանալի ստարտափները, որոնք ռիսկի են գնում ինչ-որ մեծ բան ստեղծելու համար: Այս ոգեւորված, կրթված եւ ակտիվ երիտասարդությունն է Հայաստանի հիանալի մարդկային կապիտալի հիմքը, որով երկիրը կարող է գլոբալ ճանաչում ձեռք բերել եւ արտահանման ներուժ ունենալ:  

Ես հույս ունեմ այդ ճանապարհորդության մասը դառնալ եւ վերադառնալ Հայաստան հնարավորինս շուտ:
Շանթ Օկնայանը

Շանթ Օկնայանը Teen Media Production

- Ո՞րն է ավելի նախընտրելի՝ ունենալ ուժեղ թի՞մ եւ ոչ այնքան լավ բիզնես մոդել, թե՞ ընդհակառակը:

- Ես հաստատ կընտրեի լավ թիմը, որովհետեւ լավ թիմը գիտի ինչպես ճկուն լինել, ինչպես փոխել ուղղությունը:

Որպես ստարտափի հիմնադիր՝ կարող եմ ասել, որ այն ավելի քիչ գաղափարի մասին է եւ ավելի շատ՝ իրականացման: Իրականացումն իր հերթին փոխկապակցված է թիմի հետ:

-Կարո՞ղ եք նշել այն նախնական սխալները, որոնք գործել եք, երբ տարիներ առաջ հիմնադրում էիք GlamBox ստարտափը:

- Չափազանց շատ սխալներ ենք գործել՝ սկսած ոչ ճիշտ մարդկանց աշխատանքի վերցնելուց մինչեւ նրանց ոչ բավականաչափ արագ աշխատանքից հեռացնելը:

Ստարտափ հիմնելիս պետք է գործես բավականաչափ արագ, աշխատանքի վերցնես ճիշտ մարդկանց, եւ եթե նրանք քեզ դուր չեն գալիս, թույլ տաս արագ հեռանալ:

Մեզ համար կարեւոր էր հասկանալ շուկան եւ թե արդյոք մեր պրոդուկտն աճող բիզնես էր, թե ոչ: Որպեսզի այս կոնցեպտն աշխատի, հարկավոր է հնարավորինս արագ ունենալ նվազագույն կենսունակ պրոդուկտ (MVP): Որովհետեւ սրանք են այն շոշափելի ցուցանիշները, որոնք հաշվի են առնում ներդրողները ներդրում կատարելիս:  

Շատ ստարտափներ անում են նույն սխալը՝ ասելով ես ունեմ հիանալի գաղափար, բայց չունեմ բավական փող այն իրականացնելու համար: Դուք սխալ եք, գտեք այդ փողը, ընկերներից եւ ընտանիքից պարտքով խնդրեք, ապացուցե՛ք, որ սա մի բան է, որը հետո աշխատելու է, եւ երբ ներդրում ստանալու ժամանակը գա, կարողացեք ասել՝ ահա իմ ունեցած հիանալի թիմը, ահա իմ ունեցած հիանալի գաղափարը: Նշեք, որ շուկան հետազոտել եք եւ որ արդյունքները հզոր են գոնե այս պահի համար:

Մի՛ վերցրեք գումար ինքնանպատակ՝ ուղղակի գումար վերցնելու համար: Ծրագի՛ր ունեցեք, թե ինչպես եք ծախսելու այդ գումարը, այդ ծրագիրը պետք է շատ դետալային լինի: Սա կարեւոր նշանակություն ունի, երբ գնում եք վենչուրային ներդրողների հետ հանդիպումների՝ այդպիսով ապացուցելով, որ վստահ գիտեք, թե ինչպես եք ծախսելու գումարը:  
Շանթ Օկնայանը

Շանթ Օկնայանը Teen Media Production

Երբ խոսում եք վենչուրային ներդրողների հետ, ընտրե՛ք այն մարդկանց, որոնց հետ հաճելի կլինի աշխատել: Սա գործընկերություն է, նրանք գնահատում են ձեզ այնքան, որքան դուք եք նրանց գնահատում: Ձեզ իրականում հարկավոր են ռազմավարական հարաբերություններ, մի բան, որը նրանք կարող են ձեզ առաջարկել փողից բացի:

Մտածե՛ք այն ուղղությամբ, թե ինչպես նրանք կարող են տարբեր դռներ բացել, օգնել ձեզ ռազմավարական գործընկերներ ձեռք բերել, ձեզ կապի մեջ դնել լավ բիզնես ու մարքեթինգային ծրագրերի հետ: Սրանք բաներ են, որ իմ փորձով սովորել եմ որպես ստարտափի հիմնադիր՝ առաջին 9-12 ամիսների ընթացքում:

-Դեպի ո՞ւր են, ըստ Ձեզ, շարժվում տեխնոլոգիաները: Որո՞նք են ապագայի տեխնո թրենդները:  

- Ես ավելի շատ բիզնես ուղղությամբ եմ կենտրոնացած, բայց կարող եմ նշել, թե ինչպիսին է Facebook-ի երկարաժամկետ տեսլականն այս հարցում: Կնշեմ արհեստական բանականության, մեքենայական ուսուցման լուծումները, մեթոդներ, որոնք ամեն ինչ կդարձնեն ավելի խելացի եւ ազդեցիկ:

Շատ աշխատանք կա իրականացնելու կապի ենթակառուցվածքները զարգացնելու ուղղությամբ եւ սա հատկապես կարեւոր է զարգացող շուկաների համար. ինչպես է հնարավոր օգնել նրանց կապվելու ինտերնետի եւ հետեւաբար աշխարհի հետ: Մեկ այլ թրենդ են վիրտուալ եւ լրացված իրականությունը եւ այն դերը, որ այդ տեխնոլոգիաները կարող են խաղալ հաճախորդների՝ միմյանց եւ համայնքների վրա ազդելու տեսանկյունից:

Այլ ուղղություններ են ֆինթեքը, կրիպտո արժույթները, բլոքչեյնը: Կարծում եմ՝ այն ընկերությունները, որոնք կկիրառեն այդ թրենդները ապագայում՝ գլոբալ մակարդակում հաջողության կհասնեն: Անձնապես ինձ շատ են գրավում այն ընկերությունը, որոնք տեխնոլոգիաներ են ներդրում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունը, գյուղատնտեսությունը, կրթությունը: Սրանք ոլորտներ են, որոնք անցյալում ավելի քիչ գրավիչ էին, իսկ արդեն այսօր կա մեծ հնարավորություն դրանք ընդլայնելու եւ զարգացնելու: 

Շանթ Օկնայանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը
Լուսանկարները՝ Teen Media Production-ի

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

banks
mediamax
sport
bravo