12:46 | 10.11.17 | Նորություններ | 21320

Ucom-ը նոր ինտերնետ փաթեթ է ներկայացրել մոբայլ բաժանորդների համար

Այսօրվանից Ucom շարժական կապի բոլոր բաժանորդները հնարավորություն ունեն ակտիվացնելու 10 գիգաբայթ ծավալով նոր ինտերնետ փաթեթը՝ 5000 դրամով:

Կանխավճարային ծառայության բաժանորդները կկարողանան այն ակտիվացնել՝ հավաքելով *205*5# հրահանգը, իսկ հետվճարային ծառայության բաժանորդները՝ *200*5#-ը:

Փաթեթի վավերականության ժամկետը 30 օր է: Բաժանորդները կարող են վերահսկել սպառված մեգաբայթերի քանակը, ստուգել փաթեթի մնացորդը եւ վավերականության ժամկետը` հավաքելով *205*20# կանխավճարային եւ *200*20#՝ հետվճարային ծառայության համար:

«Այս փաթեթը կբավարարի բոլոր այն բաժանորդների պահանջները, ովքեր իրենց կյանքն առանց սմարթֆոնի չեն պատկերացնում: Այս ծավալի ինտերնետ փաթեթը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր գերադասում են գործնական նամակին պատասխանել նույն վայրկյանին ու ցանկացած վայրից, կամ նախընտրում են մտերիմների հետ հիմնականում առցանց զրույցի տարբերակը»,- նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Ընկերությունը հիշեցրել է, որ միաժամանակ հնարավոր է ակտիվացնել մի քանի փաթեթ: Ինտերնետ փաթեթները հնարավոր է օգտագործել այն դեպքում, երբ բաժանորդի հեռախոսահամարը գտնվում է ակտիվ շրջանում եւ բաժանորդը ռոմինգում չէ: