15:24 | 08.11.17 | Նորություններ | 20320

Beeline-ի աջակցությամբ անցկացված Հեքըթոնի հաղթողները պարգեւատրվել են

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի գրասենյակում տեղի է ունեցել Beeline Հայաստանի հետ համատեղ անցկացված Հեռահաղորդակցության հեքըթոնի մրցանակների հանձնման արարողությունը։

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը 3000 դոլարին համարժեք գումարի չափով մրցանակով պարգեւատրել է հաղթող Lezoo թիմին, որոնք հեքըթոնի ընթացքում մշակել էին խմբակային զանգի հնարավորություն եւ համաժամանակյա թարգմանություն ապահովող մի լուծում։

Երկրորդ մրցանակին արժանացած iterate եւ megista թիմերը ստացել են 1000-ական դոլարին համարժեք գումարի չափով մրցանակներ։

«Ներկա դրությամբ թվային լուծումներն են բիզնեսի ապագայի գրավականը, եւ շատ կարեւոր է, որպեսզի Հայաստանում այդ լուծումներ մշակելու եւ կիրառելու ավանդույթ ձեւավորվի։ Մենք որպես ՏՏ եւ հեռահաղորդկացության ոլորտում աշխատող ընկերություն լավ գիտակցում ենք այդ ամենի կարեւորությունը եւ ցանկանում ենք աջակցել Հայաստանում թվային լուծումների զարգացմանը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Անդրեյ Պյատախինը եւ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի Հայաստանի տնօրեն Արտաշես Վարդանյանը հեքըթոնի հաղթող թիմերի հետ քննարկել են նրանց մշակած պրոդուկտների հետագա զարգացման հնարավորությունները: