16:19 | 02.11.17 | Նորություններ | 14417

«Ռոստելեկոմ»-ը ներկայացրել է Energy նոր առաջարկը

«Ռոստելեկոմ»-ը հանդես է գալիս նոր՝ Energy առաջարկով, որը հնարավորություն է ընձեռում իր բաժանորդներին ստանալու հավելյալ ծառայություններ։

Առաջակից օգտվելու համար վճարելով լրացուցիչ 500 դրամ՝ գործող ամսավճարին, բաժանորդները կարող են օգտվել՝

-    Մինչեւ 60 հավելյալ հեռուստաալիքներից,
-    Դիտել անսահմանափակ թվով սերիալներ հեռուստատեսության Ֆիլմադարան բաժնից,
-    Օգտվել 2,5 անգամ ավելի արագ Ինտերնետ հասանելիությունից։

«Միանալով Energy առաջարկին, Տրիո ծառայությունների փաթեթի բաժանորդները (1 տարի բաժանորդագրության առկայության դեպքում) ստանում են նշված առավելություները՝ ի լրումն իրենց սակագնային փաթեթով սահմանված հիմնական պայմանների, 1 տարվա ընթացքում ամսավճարին ավելացնելով ամսական 500 դրամ»,- ասված է հաղորդագրությունում։

Energy առաջարկից արդեն հնարավոր է օգտվել եւ այն գործելու է մինչեւ 2018թ․ հունվարի 31-ը: