PicsArt-ը հատել է ամսական 100 մլն ակտիվ օգտատերերի շեմը

PicsArt

16:47 | 31.10.17 | Նորություններ | visibility 13273

PicsArt-ը հայտարարել է ամսական 100 մլն ակտիվ օգտատերերի շեմը հատելու մասին:

Ընկերությունում հայտնել են, որ հավելվածը ներբեռնվել է 450 մլն անգամ՝ ավելի քան 30 լեզուներով: Այն ամսական ունի օգտատերերի կողմից խմբագրված նկարների ավելի քան 850 մլն բազա:

«Ես ցանկանում էի ստեղծել մի հարթակ, որտեղ բոլորն անկաշկանդ կարտահայտեն իրենց ստեղծագործականությունը, մի վայր, որտեղ բոլորի համար ստեղծարարությունն ու միտքը արտահայտելու համար հասանելի կլինեն որակյալ եւ հեշտ օգտագործվող գործիքներ: Ամսական 100 մլն ակտիվ օգտատերերի առկայությունը մեզ համար կարեւոր շեմ է ստեղծարարություն քարոզելու համար: Մենք ձգտում ենք ավելի մեծ լսարան գրավել առաջիկա տարիների ընթացքում»,- նշել է PicsArt-ի հիմնադիր ու գլխավոր գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը

«Աշխարհում ընդամենը մի քանի ծառայություններ կան, որ ամսական հատում են 100 մլն ակտիվ օգտատերերի շեմը: Առավել հետաքրքրական է PicsArt հավելվածի օգտատերերի ներգրավվածության խորությունն ու բազմազանությունը: Տարիների ընթացքում թիմը շարունակաբար աշխատում է հավելվածի կատարելագործման ու բազմաֆունկցիոնալության ուղղությամբ՝ իր օգտատերերին տրամադրելով ստեղծարար ինքնարտահայտման համար բազում հնարավորություններ»,- իր հերթին ասել է PicsArt-ի ներդրողներից Sequoia Capital-ի գործընկեր Օմար Համույին:

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

banks
mediamax
sport
bravo