11:44 | 31.10.17 | Նորություններ | 5821

WhatsApp-ում հնարավոր կդառնա «անհետացնել» ուղարկած հաղորդագրությունը

WhatsApp-ը հայտարարել է, որ այսուհետ հնարավորություն կընձեռի բոլորի կողմերի համար ջնջել եւ չեղարկել հաղորդագրությունները՝ դրանք ուղարկելուց հետո:

Օգտագործողները հնարավորություն կունենան ջնջել հաղորդագրությունները դրանք ուղարկելուց հետո 7 րոպեի ընթացքում:

Գործառույթը կաշխատի միայն այն դեպքում, եթե թե՛ ուղարկողը եւ թե՛ ստացողն ունենան WhatsApp-ի վերջին տարբերակը: Այն հասանելի կլինի արդեն այս շաբաթվա ընթացքում:

Հաղորդագրությունը ջնջելու համար «Ջնջել» կոճակի կողքին կավելանա «Ջնջել բոլորի համար» կոճակը:

Այնուամենայնիվ, WhatsApp-ը զգուշացրել է, որ հաղորդագրության ջնջելու պրոցեսում սխալ առաջանալու դեպքում չի ծանուցելու այդ մասին: Բացի այդ, ստացողը կարող է հաղորդագրությունը կարդալ մինչեւ ջնջելը: