Beeline-ը շարունակում է աջակցել համայնքների զարգացման ծրագրին

Beeline

17:10 | 27.10.17 | Նորություններ | visibility 23333

Մանկական զարգացման հիմնադրամի, Beeline-ի եւ PicsArt-ի համատեղ՝ «Նոր տեխնոլոգիաները համայնքի զարգացման գործում» ծրագրի մասնակիցներն այսօր այցելել են «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության արտադրամաս, որտեղ ստեղծվել են ArmPhone-ը եւ ArmTab-ը։

Ընկերության մասնագետների օգնությամբ երեխաները հավաքել են դյուրակիր համակարգիչներ, ծանոթացել բջջային խաղերի ստեղծման գործընթացին, VR (վիրտուալ իրականության) ակնոցներով դիտել 360 աստիճան ֆիլմեր, մասնակցել գիտափորձերի, ծանոթացել լուսանկարչության գաղտնիքներին:

«Այս ծրագրին մասնակցող պատանիները սովորում են կիրառել նորագույն տեխնոլոգիաներըն իրենց առօրյա կյանքում։ Շատ ցանկալի է, որ նրանք պատկերացում ունենան նաեւ, թե այդ նորագույն տեխնոլոգիաներն ինչպես են ստեղծվում։ Մենք հավատում ենք, որ Հայաստանը տեխնոլոգիական զարգացման մեծ ներուժ ունի, իսկ այդ ներուժն իրականացնողները մեր երիտասարդներն են։ Այդ իսկ պատճառով մեր ընկերությունն ամեն ջանք գործադրում է իրենց համապատասխան գիտելիքներով զինելու համար»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Նոր տեխնոլոգիաները համայնքի զարգացման գործում» ծրագրի շրջանակում մասնակիցները լուսանկարում են իրենց համայնքների խնդիրները եւ PicsArt հավելվածի միջոցով պատկերում են այդ խնդիրների լուծումները: Ծրագրի արդյունքում հնարավոր կլինի զարգացնել նոր տեխնոլոգիաներ օգտագործելու երեխաների հմտությունները:

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

banks
mediamax
sport
bravo