11:42 | 27.10.17 | Նորություններ | 23699

«Զիգզագ»-ում մեկնարկել է iPhone 8 եւ iPhone 8 Plus սմարթֆոնների պաշտոնական վաճառքը

«Զիգզագ» եւ «Զիգզագ Անտենա» վաճառասրահներում մեկնարկել է Apple ապրանքանիշի սմարթֆոնների նոր սերնդի iPhone 8 եւ iPhone 8 Plus մոդելների վաճառքը՝ ըստ Հայաստանում արտադրողի կողմից նախապես սահմանված վաճառքների պաշտոնական ժամանակացույցի:

Հայաստանում սմարթֆոնների պաշտոնական վաճառքների համար որպես սկզբնաժամկետ արտադրողի կողմից սահմանվել էր հոկտեմբերի 27-ը:

Նոր մոդելների նախավաճառքը «Զիգզագ» ընկերությունը սկսել էր դեռ հոկտեմբերի 20-ին՝ հնարավորություն ընձեռելով գնորդներին նախապես պատվիրել իրենց սմարթֆոնը:

Նախնական վաճառքի ընթացքում առավել մեծ հետաքրքրություն էր վայելում հատկապես iPhone 8 մոդելային շարքի Space Gray գույնը, որին նախապատվություն է տվել գնորդների շուրջ 70%-ը: Ըստ հիշողության ծավալի առաջատար են 64 ԳԲ ծավալով սմարթֆոնները. այս չափանիշով մոդելներն ընտրել է գնորդների ավելի քան 60%-ը:

Հաճախորդներին նոր մոդելներն առավել հասանելի դարձնելու նպատակով «Զիգզագ» ընկերությունն իր մի շարք առաջատար գործընկեր բանկերի հետ համագործակցության շնորհիվ հնարավորություն է ընձեռում սմարթֆոնները ձեռք բերել նաեւ ապառիկ, այդ թվում՝ սահմանված հատուկ արտոնյալ պայմանով:

1995թ. հիմնադրված «Զիգզագ» ընկերությունն արդեն 22 տարի իրականացնում է Հայաստանում կենցաղային եւ էլեկտրոնային տեխնիկայի ներմուծում, վաճառք եւ ավտորիզացված սպասարկում: Ընկերությունը հանդիսանում է մի շարք համաշխարհային ճանաչում վայելող արտադրողների պաշտոնական գործընկերը Հայաստանում, այդ թվում՝ Apple, Sony, Panasonic, Bosch, Liebherr, Miele, Indesit, Philips եւ այլն: