Մեկնարկել է Beeline-ի աջակցությամբ անցկացվող «Հեքըթոնը»

Լուսանկարը՝ Beeline

15:21 | 20.10.17 | Նորություններ | visibility 18317

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մեկնարկել է Beeline Հայաստանի եւ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի կազմակերպած «Հեքըթոն» նորարար գաղափարների եւ ծրագրավորման մրցույթը:

«Հեռահաղորդակցության հեքըթոն» մրցույթի նպատակն է խրախուսել ստեղծագործ երիտասարդներին օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունները եւ առաջարկել թվային ու նորարար լուծումներ։

Որպես հեքըթոնի հիմնական ուղղություն ընտրվել է Big Data-ի օգտագործումը՝ հեռահաղորդակցության ոլորտի խնդիրների համար տարբեր լուծումներ մշակելու համար։ Դիմում-հայտ ներկայացրած 40-ից ավել թիմերից ընտրվել են 25-ը, որոնք մրցույթի 24 ժամվա ընթացքում կմշակեն լուծումների փորձնական տարբերակներ եւ կներկայացնեն մասնագետների դատին։ Մրցույթի ժյուրին կընտրի լավագույն երկու մշակումները՝ որպես ընտրության չափանիշ կիրառելով 24 ժամում կատարված աշխատանքի ծավալը, գաղափարի նորարարությունը եւ կիրառելիությունը։

«Աշխատելով հեռահաղորդակցության ասպարեզում՝ մենք խիստ շահագրգռված ենք մեր ոլորտին վերաբերող նորարար լուծումներով։ Դրանք օգնում են մեզ մատուցել ժամանակակից, հետաքրքիր եւ բաժանորդների համար օգտակար ծառայություններ։ Իհարկե, դա մեկ օրվա գործ չէ, եւ նորարար լուծումների ուղղությամբ մեր ընկերությունում մշտական աշխատանք է տարվում։ Ուստի, այսօր ես շատ ուրախ եմ գտնվել այստեղ եւ տեսնել այսքան երիտասարդների, ովքեր հետաքրքրված են նորարար տեխնոլոգիաներով եւ ունեն նոր գաղափարներ։ Հենց նման մոտեցումն ենք մենք ձգտում խրախուսել երիտասարդության մեջ եւ վստահ ենք, որ դա կարող է փոխել կյանքը մեր երկրում դեպի լավը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Ներկայացված գաղափարները հետաքրքիր են եւ բավականին նորարար։ Հեռահաղորդակցության ոլորտը մեծ զարգացում է ապրել, եւ ներկայումս օպերատորները ոչ միայն հեռախոսային կապ ապահովողներ են, այլ ինտերնետ կապի միջոցով այլ ծառայություններ մատուցողներ։ Օպերատորների ունեցած հսկայական տվյալների բազաների հետ ճիշտ աշխատանքի եւ նորարար լուծումների կիրառման արդյունքում կարող են ստեղծվել նորարար, կիրառելի եւ եկամտաբեր պրոդուկտներ։ Big Data-ի կիրառմամբ լուծումների մշակումը տրենդային է ՏՏ ոլորտում, եւ հայ ծրագրավորողները մեծապես հետաքրքրված են այս ուղղությամբ։ Միանշանակ կարող եմ ասել, որ big data-ով  ցանկացած լուծում կիրառելի կարող է լինել հեռահաղորդակցության ցանկացած օպերատորի կողմից, ցանկացած երկրում»,- նշել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

banks
mediamax
sport
bravo