FAST-ը հայտարարել է Angels Network-ի ստեղծման մասին

Լուսանկարը՝ FAST

09:40 | 20.10.17 | Նորություններ | visibility 34994

  #FAST

Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) հայտարարել է Angels Network ոչ ֆորմալ ներդրողների ցանցի ստեղծման մասին:

Պաշտոնական հայտարարությունն արվել է հոկտեմբերի 19-ին՝ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) եւ ԱՄՆ Գիտության ազգային հիմնադրամի (NSF) «Մեքենայական ուսուցումը` գիտական հայտնագործությունների խթան» աշխատաժողովին նվիրված գալա ընթրիքի ժամանակ:

Angels Network-ի անդամներ Ռուբեն Հարությունյանը եւ Իգոր Խալաթյանը տեղեկացրել են, որ այս նախաձեռնության շուրջ համախմբվել են 15 հայազգի ձեռնարկատերեր, որոնք ոչ միայն ֆինանսական միջոցներ կհատկացնեն հայկական ստարտափերին, այլեւ կօժանդակեն նրանց խորհրդատվությամբ:

Գալա ընթրիքի ժամանակ ներկայացվել է նաեւ FAST-ի «Հաջորդ սերնդի
խորհուրդը» (FAST NextGen Council), որին անդամներն են 15 երիտասարդ հայազգի գիտնականներն ու ինժեներները:

Ընթրիքի ընթացքում FAST-ը փոխըմբռնման երեք հուշագիր է ստորագրել.

- ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ (համագործակցելու ուղղությունը` կրթական ծրագրերի եւ համատեղ հետազոտություններ);

- Հարավային Կալիֆորնիայի համալսարանի հետ (համագործակցելու ուղղությունը` համատեղ հետազոտական աշխատանք, գիտական աշխատողների փոխանակում, համատեղ միջոցառումների կազմակերպում);

- Համբուրգի տեխնոլոգիական համալսարանի հետ (համագործակցելու ուղղությունը` տվյալագիտություն, ռոբոտաշինություն, բիոտեխնոլոգիաներ եւ կրթություն):

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

banks
mediamax
sport
bravo