Տեխնոլոգիական համալսարանը որակյալ գիտնականներ կպատրաստի

Photolure

13:51 | 13.10.17 | Նորություններ | visibility 1769

Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն այսօր ասել է, որ Հայաստանի տեխնոլոգիական համալսարանի ամենակարեւոր գործառույթներից մեկը լինելու է որակյալ գիտնականների պատրաստումը:

«Նմանատիպ համալսարաններն իրենց կազմում ունեն բիզնես-ինկուբատորներ, վենչուրային ֆոնդեր: Այնտեղ նույնիսկ շարքային կուրսային աշխատանքներն ունեն ինովացիոն բնույթ: Շատ տեխնոլոգիական թեքում ունեցող համալսարաններ կան, որոնց կուրսային աշխատանքների 70%-ը ներդրվում են տնտեսության մեջ»,- ասել է Սամվել Հարությունյանը:

Նա շեշտել է, որ դա «ինչ-որ նոր տիպի էլիտար բուհ չի լինելու»: Նրա դիտարկմամբ, համալսարանը կարող է ստեղծվել Ակադեմիա-բուհ համագործակցության հիման վրա:

«Մոտավոր տեղն եմ նույնիսկ պատկերացնում. դա կարող է լինել գիտական ավանդույթներ ունեցող Աշտարակ քաղաքում կամ Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի տարածքում: Թե ինչ մեխանիզմներով կստեղծվի համալսարանը, ինչպիսին կլինի ԳԱԱ եւ համալսարանների դերը, հայտնի կլինի ապագայում: Հույս ունեմ, որ ծրագիրը կյանքի կկոչվի 2019-20 թթ.», - ասել է նա:

Սամվել Հարությունյանն ասել է, որ Հայաստանը լուրջ ներուժ ունի նման համալսարան ստեղծելու համար եւ չպետք է անտեսել Սփյուռքի դերակատարությունը:

Հայաստանի տեխնոլոգիական համալսարանի հիմնման հայեցակարգը նախօրեին ներկայացվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

banks
mediamax
sport
bravo