14:26 | 07.10.17 | Նորություններ | 25802

Cityzen-ում բացվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի տեխնոլոգիական կենտրոնը

Հոկտեմբերի 6-ին բացված Cityzen մանկական քաղաքում այլ մասնագիտությունների շարքում ներկայացված է նաեւ հեռահաղորդակցության ոլորտը՝ ի դեմս ՎիվաՍել-ՄՏՍ-ի:

Ընկերության տեխնոլոգիական կենտրոնը նախատեսված է 4 տարեկանից բարձր երեխաների համար:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի տեխնոլոգիական կենտրոնում երեխաները՝ ինտերակտիվ եւ պարզեցված պարապմունքների միջոցով կծանոթանան ժամանակակից տեխնոլոգիաներին եւ գիտելիքներ կստանան հեռահաղորդակցության ոլորտի վերաբերյալ, ինչպես նաեւ ավելի լայն պատկերացում կկազմեն, թե ինչպես է գործում անլար հաղորդակցությունը:

«Այստեղ երեխաները կարող են ծանոթանալ հեռահաղորդակցության հիմունքներին, պատմությանը, բջջային կապի աշխատանքի սկզբունքներին եւ կիմանան, թե ինչով է, օրինակ՝ 3G ցանցը տարբերվում 4G ցանցից: Նախաձեռնությունը կարեւոր է վաղ տարիքից երեխաների մոտ տարբեր մասնագիտությունների մասին պատկերացում ձեւավորելու առումով», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Cityzen»-ում բացված՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի տեխնոլոգիական կենտրոնում երեխաների համար նախատեսված պարապմունքները կանցնեն վեց ուղղություններով՝ բջջային տեխնոլոգիաներ, համացանցի հիմունքներ, ցանցերի աշխատանք, համացանցային անվտանգություն, ռոբոտաշինություն եւ շարժական սարքավորումներ: