Գործարկվել է Դավիթ Անդրեասյանի ստեղծած Inmates խաղը

Լուսանկարը՝ Անձնական արխիվիցզ

16:50 | 06.10.17 | Հոդվածներ | visibility 52433

Գործարկվել է գեյմ դիզայներ Դավիթ Անդրեասյանի՝ Հայաստանում ստեղծած Inmates հոգեբանական սարսափ ժանրի խաղը:

Խաղի հրատարակիչը Նիդեռլանդներում գործող Iceberg Interactive ընկերությունն է:

Գեյմ դիզայները Itel.am-ին տեղեկացրել է, որ խաղը կարելի է ներբեռնել $6,29-ով:

Գլխավոր հերոս Ջոնաթանը ուշքի է գալիս բանտախցում եւ չի հասկանում, թե ինչպես է այդտեղ հայտնվել: Ամեն ինչ նրան կարծես ծանոթ է թվում, բայց նա, միեւնույն ժամանակ, կարծես չի արթնացել սարսափելի երազից: Հասկանալու համար, թե ինչ է կատարվել Ջոնաթանի հետ, խաղացողը պետք է գլուխկոտրուկներ լուծի եւ տարբեր փորձություններ հաղթահարի:

Inmates-ը Դավիթ Անդրեասյանը ստեղծել է միայնակ շուրջ 2 տարում:  

Inmates-ի հիմնադիրը համոզված է, որ հոգեբանական սարսափ ժանրի խաղերն ունեն իրենց սպառողը:

«Գուցե նրանք քանակով այդքան շատ չեն, բայց պահանջարկ կա: Ինչ վերաբերում է վաճառքներին, խաղը ստեղծելիս այդքան էլ չեմ մտածել այդ մասին, ուղղակի փորձել եմ ստեղծել մի բան, որն ինքս անձամբ կցանկանայի խաղալ՝ հուսալով, որ ինձ նման մարդիկ էլի կլինեն»,- պատմել է նա:

Խաղը օգոստոսի վերջին ներկայացվել էր գերմանական Քյոլնում կայացած Gamescom 2017 խաղային ցուցահանդեսում: Դավիթ Անդրեասյանի խոսքով՝ մեծ թվով դրական արձագանքներ է ստացել:

«Ներկայում հատկապես խաղային ոլորտը լուսաբանող լրագրողներն են ակտիվ: Քննադատությանը եւս շատ լավ եմ վերաբերվում, քանի որ խաղում շոշափված թեմաները բավական սուբյեկտիվ են եւ ոչ այդքան հեշտ հասկանալի»,- ընդգծել է խաղի հեղինակը:

Խոսելով առաջիկա պլանների մասին՝ Դավիթ Անդրեասյանը նշել է, որ ցանկանում է որոշ ժամանակ հեռու մնալ համակարգիչներից եւ հանգստանալ:  Նա նաեւ տեղեկացրել է, որ նոր խաղի հետ կապված մի շարք ծրագրեր կան, որոնց մասին սակայն վաղ է համարել խոսել:  

Նարինե Դանեղյան

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

banks
mediamax
sport
bravo