14:41 | 05.10.17 | Նորություններ | 26579

Կենտրոն համայնքում Beeline նոր գրասենյակ կբացվի

Այսօրվանից Երեւանի Կենտրոն վարչական շրջանում՝ Խորենացի 26 հասցեում, կսկսի գործել Beeline-ի նոր վաճառքի եւ սպասարկման գրասենյակ:  

Գրասենյակը բաց է լինելու ամեն օր ժամը 10։00-ից մինչեւ 19։00 առանց ընդմիջումների:

«Մեր գերնպատակն է մշտական զարգացումը, ինչը ենթադրում է թե՛ ծառայությունների տեսակների ու քանակի ավելացում, թե՛ վաճառքի եւ սպասարկման գրասենյակների ցանցի ընդլայնում։ Յուրաքանչյուր նոր վաճառքի եւ սպասարկման գրասենյակ ավելի հասանելի է դարձնում մեր պարզ եւ հարմար ծառայությունները բաժանորդներին։ Դրանց շնորհիվ նրանք կարող են հնարավորինս արագ դիմել մեր մասնագետներին ցանկացած հարցով», - ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Անկասկած, մեր ամեն բաժանորդ իրավունք ունի արագ եւ որակյալ սպասարկում ստանալու, եւ հենց այդ պատճառով մենք չենք դադարեցնում նոր սպասարկման գրասենյակներ բացել Երեւանում ու այլ մարզերում։ Միայն այս ամսվա ընթացքում սկսում են գործել երկու նոր գրասենյակներ։ Բնականաբար, դրանով մենք չենք սահմանափակվելու եւ միշտ քայլելու ենք ընդառաջ մեր հաճախորդներին»,- նշել է Beeline-ի կոմերցիոն տնօրեն Հայկ Կարապետյանը։