Armenia Startup Academy-ն ընդունում է հայտեր

Photolure

14:37 | 03.10.17 | Նորություններ | visibility 11837

Armenia Startup Academy նախաաքսելերացիոն ծրագիրը, որին կմասնակցի մինչեւ 15 ստարտափ, ընդունում է հայտեր:

Գրանցումը բաց է մինչեւ հոկտեմբերի 9-ը:

Ծրագրի նպատակն է ձեւավորել ձեռնարկատիրական կրթության բնագավառում բարձր ստանդարտներ եւ զարգացնել ստարտափ մշակույթը Հայաստանում:

Armenia Startup Academy-ն Catalyst հիմնադրամի նախագծերից է, որն իրականացվում է Եվրոպական միության եւ Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից համաֆինանսավորվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը Եվրոպական միության «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» եւ «ԵՄ-ն՝ նորարարության համար» նախաձեռնությունների մասն է:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ նախաձեռնությունը կլինի պիլոտային եւ հաջողությունների դեպքում՝ շարունակական:

«Աքսելերացիոն համաշխարհային փորձի լավագույն մեթոդոլոգիան է ընտրված: Ընտրությունը կատարվել է շատ մանրակրկիտ, սկզբնական փուլում ընտրված ստարտափները կանցնեն 12 շաբաթ տեւողությամբ աքսելերացիոն փուլ, որը թույլ կտա ծրագրի ավարտից հետո նվազեցնել ստարտափների անհաջողությունների թիվը»,- ասել է Էմիլ Տարասյանը:

ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի ղեկավար Աննե Քեմպան նշել է, որ ՏՀՏ եւ նորարարությունների ոլորտում Հայաստանը աճի վիթխարի ներուժ ունի, իսկ երիտասարդ եւ ամբիցիոզ ստարտափները դրա հենակետն են:

«Այս ակադեմիան հենց նոր շուկա տեղափոխվող ստարտափների համար է, որպեսզի ապահովվի նրանց հմտությունների եւ կարողությունների զարգացումը: Որպեսզի դինամիկ զարգացող ՀՀ ստարտափ էկոհամակարգում նրանք նախ իրենց տեղը զբաղեցնեն, այնուհետ՝ մուտք գործեն միջազգային ստարտափ շուկա»,- նշել է Աննե Քեմպան:

Հասյատանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա Բին Աջեմյանն ասել է, որ ակադեմիան կաջակցի տեխնոլոգիական ստարտափներին՝ ինկուբացիոն փուլից մինչեւ աքսելերացիա:

«Երեկ այցով Հայաստանում էր հանձնակատար Հանը, որը վերահաստատեց մեր պատրաստակամությունը՝ օժանդակելու Հայաստանում նորարարությանը եւ տնտեսական աճին: Աճը զսպող գորոծոնները Հայաստանում կարող են ամփոփ շարադրվել հետեւյալ կերպ` բիզնեսի միջավայր, ֆինանսների հասանելիություն, կրթություն եւ բացահայտում: Բոլոր այս 4 ուղղություններով ԵՄ-ն տրամադրում է օժանդակություն»,- նշել է նա:

ԳՄՀԸ թիմի, «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Էվա Նաեհերի խոսքով՝ իրենց ծրագիրը միտված է կենտրոնանալ Հայաստանում ՓՄՁ-ների ուժեղացման ուղղությամբ.

«Այս էկոհամակարգում մենք տեսնում ենք շատ մեծ ներուժ հատկապես նորարարության բնագավառում, ինչպես նաեւ միջազգային ներդրումների եւ համագործակցության ասպարեզում: Այդ իսկ պատճառով շատ ուրախ ենք աջակցել այս նախաձեռնությանը»:

Catalyst հիմնադրամը հիմնվել է SmartGateVC վենչուրային ընկերության կողմից: Հիմնադրամի համահիմնադիր Աշոտ Արզումանյանի խոսքով՝ Catalyst-ն այս քայլով փորձում է նպաստել ներուժի բացահայտմանը եւ ձեռներեցության կայացմանը Հայաստանում:

«Ակադեմիայի ընթացքում նախատեսվում է բարելավել տեխնոլոգիական ընկերությունների հմտությունները, որպեսզի նրանք կարողանան ճշգրիտ կողմնորոշվել եւ առաջարկել այնպիսի պրոդուկտներ, որոնք առավելագույնս պահանջված կլինեն հաճախորդների կողմից: Ինովացիոն մեթոդները եւ թեմաները կհեշտացնեն ստարտափների՝ հաջողության հասնելու ճանապարհը»,- նշել է Աշոտ Արզումանյանը:

Catalyst հիմնադրամի համահիմնադիր Համբարձում Քաղկեցյանն էլ իր հերթին տեղեկացրել է, որ բացի ուսումնական ծրագրի դասավանդումից՝ ակադեմիայի մասնագետների կողմից կկատարվի թիմերի ներկա վիճակի եւ հիմնական պահանջների գնահատում, ինչպես նաեւ կձեւավորվի լիովին անհատականացված զարգացման ծրագիր:

«Տեղական եւ արտասահմանյան մենթորները եւ հրավիրված խոսնակները կհրավիրվեն դասընթացներին, ինչպես նաեւ խորհուրդներ կտան թիմերին՝ հետեւելով նրանց նախագծերի զարգացմանը: Թիմերը հնարավորություն կունենան ձեռք բերել պրակտիկ գիտելիքներ բոլոր այն ոլորտներից, որոնք վճռական դեր ունեն ստարտափների ապագա աճի, հաճախորդների եւ ծառայությունների զարգացման համար: Ծրագիրը ներառում է շաբաթական քննարկումներ, գնահատումներ եւ պարբերական պրեզենտացիոն հանդիպումներ: Լավագույն թիմերի համար կտրուկ կբարձրանա ներդրումներ ստանալու եւ միջազգային աքսելերացիոն ծրագրերում ներգրավվելու հավանականությունը»,- եզրափակել է Համբարձում Քաղկեցյանը:

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

banks
mediamax
sport
bravo