15:08 | 30.09.17 | Նորություններ | 27040

Beeline-ը գործարկել է Սիմկոմատը՝ SIM քարտերի վաճառքի սարքը

Beeline-ը հայտարարել է SIM քարտերի վաճառքի համար նախատեսված սեփական առաջին տերմինալի՝ Սիմկոմատի գործարկման մասին։

Beeline-ի սիմկոմատը մշակվել է Հայաստանում՝ Esay Pay ընկերության հետ համատեղ։ Այն թույլ է տալիս գնել Սմարթ 1500 սակագնային պլանով SIM քարտեր՝ առանց ընկերության աշխատակիցների օգնության, ինչպես նաեւ վճարել Beeline-ի ծառայությունների համար։

Սիմկոմատներն աշխատում են բոլոր անձնագրերի հետ՝ յուրատեսակ ալգորիթմը թույլ է տալիս ճանաչել փաստաթուղթը՝ անկախ ձեւաչափից եւ լեզվից։ Սիմկոմատն օգտագործում է մեքենայական ուսուցում դեմքերի նույնականացման համար, ստուգում է փաստաթղթերի իսկությունը եւ համեմատում է փաստաթղթի նկարը ներկայացնողի նկարի հետ։

«Ինքնասպասարկման եւ թվային ուղիների զարգացումն անդադար շարունակվում է, եւ մենք վաղուց ենք փնտրում թվային սարքերի օգնությամբ արդյունավետության բարձրացման եւ ծախսերի կրճատման հնարավորություններ։ Սիմկոմատների շնորհիվ բաժանորդը 24/7 ռեժիմով կարող է Beeline-ի SIM քարտ գնել։ Ընդ որում, ամբողջ գործողությունը նա կատարում է ինքնուրույն, ինչը զրոյացնում  է նրա կախվածությունը վաճառքի եւ սպասարկման գրասենյակների աշխատանքային գրաֆիկից։ Տվյալ պահին մենք աշխատում ենք սիմկոմատի միջոցով անկանխիկ վճարումներ իրականացնելու հնարավորության վրա, ինչի շնորհիվ բաժանորդը ստիպված չի լինի մոտը կանխիկ գումար պահել», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Սիմկոմատն աշխատում է հետեւյալ սկզբունքով՝ օգտատերն ընտրում է «Գնել SIM քարտ» բաժինը եւ իր փաստաթղթի տեսակը (անձնագիր կամ ID քարտ), այնուհետ տեղադրում է փաստաթուղթը սկաների վրա։ Սիմկոմատը նկարում է հաճախորդին ներդրված խցիկի օգնությամբ եւ համեմատում է այդ լուսանկարը փաստաթղթի նկարի հետ։ Ծանոթանալով պայմանագրի հետ հաճախորդը դնում է իր էլեկտրոնային ստորագրությունը հատուկ դաշտի օգնությամբ։ Այնուհետ նա ընտրում է վճարման ձեւն ու վճարում է SIM քարտի համար, իսկ սարքը տրամադրում է SIM քարտը, տպում է կտրոնն ու պայմանագիրը (ընդ որում, պայմանագիրը կարելի է ուղարկել բաժանորդի էլեկտրոնային հասնեին)։ Ձեւակերպման ողջ գործընթացը տեւում է շուրջ չորս րոպե։

Սիմկոմատը համապատասխանում է ՀՀ օրենսդրության բոլոր պահանջներին եւ ծածկագրության ժամանանակից տեխնիկաների շնորհիվ ապահովում է անձնական տվյալների ապահովություն։ Մեկ ուրիշի անձնագրով SIM քարտ գնել հնարավոր չէ, քանի որ համակարգը համեմատելու է գնորդի անմիջական նկարը փաստաթղթի պատկերի հետ եւ անհամատասխանության դեպքում կասեցնելու է գործարքը։