15:06 | 27.09.17 | Նորություններ | 16218

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Դովեղ գյուղի փողոցները լուսավորվել են

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համագործակցությամբ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում Տավուշի մարզի Դովեղ գյուղում ամբողջությամբ ստեղծվել է արտաքին լուսավորության էներգախնայող նոր ենթակառուցվածք:  

Տեղակայվել է 73 LED լուսարձակ՝ լուսավորելով 2700մ երկարությամբ տարածություն։

«Գյուղական համայնքներում ենթակառուցվածքների զարգացումն առաջնահերթություն է: Հատկապես սահմանապահ գյուղերում դրանց կառուցումը կարեւոր է մի քանի տեսանկյունից. գյուղն սկսում է համապատասխանել ժամանակի պահանջներին, բնակիչը փորձում է լավատեսորեն նայել վաղվա օրվան, գյուղի զարգացման հեռանկարին ու մնալ իր բնօրրանում եւ, որն ամենակարեւորն է՝ լուծվում է մարդկանց անվտանգության հարցը: Իսկ մեզ՝ գործընկեր կառույցներիս համար, արձանագրվող ձեռքբերումներին զուգահեռ, ծրագիրն արժեւորվում է նաեւ երկարաժամկետ արդյունքով»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Դովեղի փողոցները կլուսավորվեն ամռանը՝ 21:00-02:00-ը, իսկ ձմռանը՝ 18:00-01:00-ը: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի նաեւ ամբողջ գիշեր: