Հայաստանյան Evocabank-ը գործելու է Mobile First ձեւաչափով

Մեդիամաքս

11:31 | 16.09.17 | Նորություններ | visibility 5607

Այսօր «Մերիդիան» էքսպո կենտրոնում տեղի է ունեցել Պրոմեթեյ Բանկի ռեբրենդինգին նվիրված շնորհանդեսը, որի ընթացքում բանկի բաժնետեր Վազգեն Գեւորկյանը ներկայացրել է բանկի նոր ռազմավարությունը եւ նոր բրենդը՝ Evocabank-ը:

«Ռեբրենդինգը պայմանավորված է տեխնոլոգիական զարգացումներով, որոնց մենք ամեն օր ականատես ենք լինում: Այն, ինչ երեկ անհնար էր թվում, այսօր արդեն իրականություն է»,- ասել է նա:

Բանկի վարչության նախագահ Էմիլ Սողոմոնյանն էլ նշել է, որ ռեբրենդինգի որոշումն ընդունվել է մի շարք ուսումնասիրությունների եւ վերլուծությունների արդյունքում, քննարկվել են բոլոր առավելությունները, հնարավորություններն ու մարտահրավերները: Ընտրվել է զարգացման նոր ուղի եւ տեսլական՝ լինել ամենանորարար եւ առաջադեմ առեւտրային բանկը Հայաստանում:

Բանկի անունը եւ լոգոն ընտրվել են նոր գաղափարախոսությանը համապատասխան՝ Evocabank անունը կազմված է էվոլյուցիա բառի սկզբնարմատից եւ նմանեցված է evoke` զարթնեցնել բառին: Էվոկաբանկը լինելու է արագ, պարզ եւ նորարար ծառայություններ մատուցող բանկ, որն առանձնանալու է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ: Բանկում հատուկ ուշադրություն են դարձնելու մոբայլ ծառայությունների զարգացմանը:

Պրոմեթեյ Բանկի, այսուհետ՝ Evocabank-ի բաժնետեր Վազգեն Գեւորկյանը շեշտել է, որ մոբայլ ծառայություններին անցնելը ժամանակի պահանջ է:

«Աշխարհը թվային է դառնում եւ մենք պետք է պատրաստ լինենք դրան: Evocabank-ի ստեղծմամբ մենք վերանայել ենք մեր ամբողջ ռազմավարությունը, գործելաոճը եւ բիզնես մոդելը: Ձգտելու ենք կոտրել ավանդական բենքինգի մասին կարծրատիպերը: Գործելու ենք Mobile First ֆորմատով՝ յուրաքանչյուր նոր ծառայություն նախագծելիս նախեւառաջ հաշվի ենք առնելու դրա՝ հավելվածով օգտագործման հարմարավետությունը»,- հավելել է բանկի բաժնետերը:

EvocaTouch-ը՝ Evocabank-ի հավելվածը, ի սկզբանե ունենալու է մի շարք նոր գործառույթներ, որոնցով առանձնանալու է հայաստանյան բոլոր հավելվածներից:

Երեկոյին հրավիրված բանկի հաճախորդները, տեղացի եւ արտասահմանցի գործընկերները, Կենտրոնական բանկի ղեկավարությունն ու բարձրաստիճան պաշտոնյաները ներկա են գտնվել Evocabank-ի իմիջային արշավի հոլովակի պրեմիերային, որի դեմքը Իվետա Մուկուչյանն է:

Միջոցառման ընթացքում հայտարարվել է նաեւ Evocabank-ի առաջին ակցիայի մեկնարկը, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին ուղեւորության մեկնելու դեպի Դուբայ եւ ներկա գտնվելու Ջենիֆեր Լոպեսի համերգին:

Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է կատարել երկու քայլ՝ հոկտեմբերի 1-31-ը ներառյալ ժամանակահատվածում ներբեռնել EvocaTouch հավելվածը App Store-ից կամ Google Play-ից, եւ հավելվածի միջոցով ձեռք բերել MasterCard կամ Visa քարտ: Նոյեմբերի 1-ին ուղիղ եթերով հեռարձակվող վիճակահանության արդյունքում ընտրված 75 հաջողակները նոյեմբերի 16-ին հատուկ չվերթով կմեկնեն Դուբայ: Նրանք կայցելեն հայտնի Miracle Garden, Burj Khalifa-ի At The Top-ը, կվայելեն հյուրասիրություն աշխարհի լավագույն՝ Burj Al Arab եւ Atlantis The Palm հյուրանոցներում, իսկ երեկոն կանցկացնեն հեքիաթային կրուիզ-նավի վրա՝ Dubai Marina-ում: Մասնակիցները ներկա կգտնվեն նաեւ Ջենիֆեր Լոպեսի համերգին՝ VIP տոմսերով: Ընդ որում՝ յուրաքանչյուր ուղեգիր երկու անձի համար է:

Երեկոյի ընթացքում տեղի է ունեցել նաեւ անակնկալ վիճակահանություն, եւ ներկա հյուրերից 3-ը տեղում շահել են դեպի Դուբայ տուրի ուղեգրեր՝ համերգի VIP տոմսերով:

Evocabank-ը կսկսի գործել հոկտեմբերի 1-ից:

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

banks
mediamax
sport
bravo