Աշխատանքն ու առօրյան Joomag-ում

Մեդիամաքս

Մեդիամաքս

Աշխատանքն ու առօրյան Joomag-ում

10:53 | 15.09.17 | Հոդվածներ | visibility 7967

  #Joomag

Հայաստանում վերջին տարիներին հարյուրավոր նոր ՏՏ ընկերություններ բացվեցին: Դրանք տարբերվում են չափերով, գործունեության ուղղություններով, ինչպես նաեւ աշխատանքային միջավայրով: Itel.am-ն այս շարքում փորձում է ներսից բացահայտել հայաստանյան ՏՏ ընկերությունների աշխատանքային առանձնահատկությունները:

2009թ. ստեղծված Joomag ընկերությունը բոլորը մեկում թվային հարթակ է, որն ունիվերսալ լուծումներ է առաջարկում մեծ եւ փոքր բիզնեսներին՝ կոնտենտ մարքեթինգի, թվային հրատարակչության, վաճառքի խթանման եւ կորպորատիվ հաղորդակցության պահանջները բավարարելու համար։ Joomag-ի հաճախորդների թվում են Huffington Post-ը, Vogue-ը, Cosmopolitan-ը, Harper’s Bazaar-ը, Levi’s-ը, Verizon-ը, KFC-ն, EY (Ernst & Young)-ը, Warner Brothers Brazil-ը եւ աշխարհի մի շարք այլ արտադրական հսկաներ եւ հեղինակավոր համալսարաններ:

Ընկերության գլխամասը Սիլիկոնյան հովտում է: 2015թ. սկզբին սկսել են գործել ընկերության գրասենյակները Մյունխենում եւ Մոսկվայում: Joomag-ի երեւանյան գրասենյակը հիմնվել է 2013թ.: Այստեղ 50-ից ավելի մարդ է աշխատում:

Դավիթ Ասլանյան, համահիմնադիր, Հաճախորդների սպասարկման բաժնի ղեկավար

Դավիթ Ասլանյանը

Դավիթ Ասլանյանը

Ես աշխատանքի եմ գալիս ժամը 9:00-ին, որոշ օրերին էլ՝ 11:00-ին՝ կախված մարզասրահ այցելությունից: Օրական 8-9 ժամ եմ աշխատում, երբեմն՝ ավելի երկար: Մի քանի տարի առաջ օրական մոտ 15-16 ժամ էինք աշխատում, բայց հիմա աշխատանքային պրոցեսները այնպես ենք կազմակերպել եւ օպտիմիզացրել, որ օրական 9 ժամվա ընթացքում ստացվում է ավելի պրոդուկտիվ աշխատանք կատարել եւ պլանավորած գործերն ավարտել։  

Ամեն առավոտ ստուգում եմ էլփոստս, որտեղ օրական մոտ 100 նամակ է լինում: Նամակները ստուգելուց հետո անցնում եմ աշխատակիցների՝ տվյալ պահի առաջադրանքների պրոգրեսի ստուգմանը: Եթե օրվա ընթացքում մի փոքր ազատ ժամանակ է մնում, այն օգտագործում եմ ոլորտին վերաբերող տարբեր հոդվածներ, հետազոտություններ եւ case study-ներ կարդալու վրա, որոնք կարող են օգնել մեզ՝ կատարելագործելու մեր աշխատանքը:  

Մենք ապահովում ենք 18/5 live աշխարհի ցանկացած կետում։ Joomag-ը աշխատում է B2B մոդելով ու դրա համար մենք հասանելի ենք լինում բիզնեսների աշխատանքային ժամերին՝ տարբեր ժամային գոտիները հաշվի առնելով։

Հաճախորդների սպասարկման բաժնի աշխատակիցների համար մշակել ենք նաեւ հատուկ բոնուսային համակարգ։

Անցած տարվա սեպտեմբերից նոր աշխատակիցների ինտեգրման համար ներդրել ենք onboarding-ի գաղափարը: Բոլոր նոր աշխատակիցները 1-2 շաբաթ onboarding-ի շրջան են անցնում այն բաժնում, որտեղ աշխատելու են: Այդ ընթացքում նրանք ծանոթանում են ընկերության հիմնական արժեքներին, միջավայրին, աշխատանքի բնույթին: Նոր աշխատակիցները հաճախ նստում են ավելի փորձառուների հետ եւ հետեւում, թե նրանք ինչպես են աշխատում: Հետո ընդհակառակը՝ նոր աշխատակիցն է աշխատում, իսկ մենթորը նստում է կողքին եւ ուղղություններ տալիս:

Ընկերությունն իր բոլոր աշխատակիցներին տրամադրում է հատուկ benefit-ների փաթեթ, որի մեջ մտնում է առողջության ապահովագրության պրեմիում փաթեթ, քաղաքի լավագույն մարզասրահներից մեկում մարզվելու հատուկ պայմաններ, day off policy եւ այլն:

Ընդմիջման ժամը կախված է բաժնից: Օրինակ ծրագրավորողների եւ դիզայներների համար աշխատանքը 10:00-19:00-ն է, ընդմիջումը՝ 13:00-14:00-ը: Բայց, օրինակ, հաճախորդների սպասարկման բաժնի դեպքում ընդմիջման ժամը ֆիքսված չէ, քանի որ միշտ պետք է օնլայն մարդ լինի, եւ աշխատակիցներն իրար փոխարինելով են ընդմիջման գնում:

Ամեն ամսվա վերջին ունենք Joomag Friday-ներ: Պիցցա եւ գարեջուր ենք պատվիրում եւ հետաքրքիր ժամանակ անցկացնում: Կազմակերպում ենք նաեւ team building-ային տարբեր միջոցառումներ։

Կարեն Վարդազարյան, Դիզայնի բաժնի ղեկավար
Կարեն Վարդազարյանը

Կարեն Վարդազարյանը

Դիզայնի թիմում 5 հոգի ենք: Աշխատանքային օրը սկսում ենք daily stand-up-ով, քննարկում անելիքները: Օրվա ընթացքում լինում են տարբեր այլ հանդիպումներ:  

Joomag-ում մարդիկ գիտեն, որ ազատ են, չկա ճնշում, բայց, միեւնույն ժամանակ, աշխատանքի պրոցեսը չի վերածվում զվարճանքի, եւ մարդիկ մնում են պրոդուկտիվ եւ պատասխանատու: Հայաստանում գրասենյակային մենեջմենթը նոր է ձեւավորվում եւ Joomag-ը դրա լավ օրինակն է:

Վահրամ Շամցյան, Մոբայլ ծրագրավորման թիմի ղեկավար
Վահրամ Շամցյանը

Վահրամ Շամցյանը

Հավելյալ աշխատանքը մեզ մոտ ե՛ւ խրախուսվում է, ե՛ւ ոչ: Մի կողմից պարզ է, որ երբ ավելի երկար ես աշխատում, նշանակում է՝ սրտացավ ես պրոդուկտի հանդեպ: Մյուս կողմից՝ հասկանալի է, որ հավելյալ աշխատանքի պատճառով մյուս օրն արդեն այդքան էլ արդյունավետ չես: Փորձում ենք այդ ամենը հավասարակշռել:

Սկզբից open space-ում աշխատելն ինձ այդքան հարմար չէր, հիմա հարմարվել եմ: Աշխատում ենք չաղմկել: Լավ կողմերից է այն, որ կոմունիկացիան ավելի արագ է ստացվում: Ուրբաթ օրը գլխավոր սենյակում մեծ էկրանի վրա վիդեոխաղեր ենք խաղում՝ Mortal Combat, Tekken: Մեզ մոտ հավաքվել են շատ լուրջ գեյմեռներ։

Տիգրան Պետրոսյան, Core Platform թիմի ծրագրավորող
Տիգրան Պետրոսյանը

Տիգրան Պետրոսյանը

Core Platform թիմում աշխատում է 3 հոգի՝ ընկերության համահիմնադիրներից մեկի անմիջական գլխավորությամբ։ Ամեն առավոտ տեղի է ունենում daily stand-up՝ աշխատանքի պլանավորման համար:

Օրվա մեջ գոնե մեկ անգամ պետք է թիմով հանդիպենք: Ուշանալու համար թիմի ներսում ինքներս մեզ համար տուգանքներ էինք նշանակում: Ունենք խնայատուփ եւ ուշանալու դեպքում կամովին գումար ենք այնտեղ գցում: Վերջերս բացեցինք այն եւ հավաքված գումարով մեզ համար արեւային մարտկոցով նոր ստեղնաշար գնեցինք (ծիծաղում է - խմբ.):

Նանա Մարդոյան, Հաղորդակցության մենեջեր
Նանա Մարդոյանը

Նանա Մարդոյանը

Joomag-ում կարծես միաժամանակ երկու հարթություններում աշխատես: Չնայած, որ գտնվում ես Հայաստանում, բայց ամբողջովին ուղղված ես դեպի արտերկրի շուկա: Դա քեզ թույլ է տալիս չսահմանափակել քո գիտելիքները փոքր հայկական շուկայով եւ միջազգային փորձ ձեռք բերել:

Օնլայն լինելը մեզ համար հաղորդակցության մաս է: Բոլորս Slack-ում միշտ օնլայն ենք:

Մեր տնօրինության եւ աշխատողների միջեւ gap չկա:

Մեզ մոտ ինտերնշիփները վճարովի են եւ տեւում են 1-2 ամիս: Դրան հաջորդում է աշխատանքի առաջարկը:

Ամսական newsletter-ներ ունենք՝ Joomag Times անվամբ: Աշխատողների հետ ամսագրի ձեւով կիսվում ենք նորություններով եւ ընթացիկ կամ սպասվող փոփոխություններով եւ պլաններով: Ընկերության հիմնադիրները ժամանակ առ ժամանակ աշխատողների համար զեկույցներ են ներկայացնում, որպեսզի բոլորս տեղյակ լինենք եւ կիսենք ընկերության տեսլականը՝ որտեղ ենք եւ դեպի ուր ենք գնում:

Թիմի ճկունությունը գալիս է ե՛ւ հիմնադիրներից, ե՛ւ ընդհանուր ներքին ընթացակարգից:

Open space-ում օրենքներ ունենք, որոնք նաեւ պատերին են փակցված: Առավոտյան 10-ից 7-ը աղմուկ չենք անում, հեռախոսներն էլ անձայն ռեժիմի վրա են: Միմյանց հարգում ենք եւ չենք խանգարում: Շեղումներ, իհարկե, երբեմն լինում են, բայց դա մեր Joomag-յան մշակույթի անբաժանելի մասն է:

Աննա Զաքոյան, Senior Scrum Master
Աննա Զաքոյանը

Աննա Զաքոյանը

Joomag-ում շատ կարեւոր է հաղորդակցությունը: Բաց ենք միմյանց հանդեպ, բոլորը գիտեն, թե ով ինչի վրա է աշխատում:

Ընկերությունում առաջադրանքներն այնպես են դասավորված, որ եթե մարդը 10:00-ից 19:00-ը արդյունավետ աշխատի, կարող է իրեն տրված առաջադրանքները հանգիստ ավարտել: Բացառություն է customer ծառայությունը, որտեղ հերթափոխով են աշխատում:

Յուրաքանչյուր աշխատող կարող է մուտք գործել ներքին համակարգ եւ առնվազն 2 օր առաջ day off խնդրել՝ նշելով պատճառը: Խնդրանքը ստանում է բաժնի ղեկավարը եւ որոշում կայացնում: Կան կոնկրետ քանակությամբ օրեր: Հնարավոր է, օրինակ, տոն օրերին աշխատել, եթե պլաններ չունես, եւ դրա փոխարեն մեկ այլ հանգստյան օր վերցնել:

Ունենում ենք ամբողջ ընկերության մասշտաբով հանդիպումներ, որտեղ խաղերի տեսքով խոսում ենք այն մասին, թե ինչն է մեզ մոտ լավ ստացվում, ինչից ենք ուժեղ, որ ուղղությամբ պետք է ավելի շատ աշխատել, ինչը չի ստացվում: Դա օգնում է բարելավել մեր աշխատանքը:

Անի Մարգարյան, Talent Specialist
Անի Մարգարյանը

Անի Մարգարյանը

Joomag-ում աշխատանքի հայտարարություն տեղադրելիս այն սկզբունքով ենք աշխատում, որ ոչ միայն մենք ենք ընտրում, այլեւ մեզ են ընտրում: Հետեւաբար` մաքսիմալ պարզ ենք ներկայացնում թեկնածուի պարտականությունները:

Մեզ մոտ աշխատավարձը բանակցային է, մարդուն չենք ասում՝ սա է մեր սահմանը, արի կամ գնա: Բացատրում ենք, թե ինչու է այդպես, լսում ենք նաեւ նրա կարծիքը, եւ աշխատավարձի սահման որեւէ դրույքի վրա չունենք, դա կախված է մարդուց:

Աշխատավարձը վերանայելու ֆիքսված համակարգ ունենք, որոշ ժամանակը մեկ աշխատավարձը վերանայվում է:

Աշխատակիցների աշխատանքային հոբելյանները նվերներով ենք նշում՝ գնահատելով լոյալությունը:

Նարինե Դանեղյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

banks
mediamax
sport
bravo