Գործարկվել է դոմեյնային անունների գրանցման Domains.Beeline.am հարթակը

Beeline

14:33 | 14.09.17 | Նորություններ | visibility 17708

Beeline-ը մեկնարկել է domains.beeline.am հարթակը, որը թույլ է տալիս առցանց ընտրել եւ անմիջապես գրանցել դոմեյնային անուններ ավելի քան 400 տիրույթներում։

Հարթակում հասանելի են առաջին (TLD) եւ երկրորդ (SLD) մակարդակի դոմեյններ։ Ռեզիդենտների եւ ոչ ռեզիդենտների համար .am եւ .hայ տիրույթներում դոմեյնների գրանցման համար գործում է հատուկ գին՝ 8900 դրամ՝ մեկ տարվա գրանցման համար։ Օգտատերերն առայժմ կարող են վճարել գրանցման համար առցանց՝ բանկային քարտի կամ Paypal եւ Alipay վճարային համակարգերի միջոցով։ Առաջիկայում կավելանան վճարման այլ եղանակներ։

«Գաղտնիք չէ, որ Հայաստանում ինտերնետ տեխնոլոգիաները կայուն զարգացում են ապրում, որն էլ ակնհայտորեն նպաստում է բիզնեսի ներթափանցմանն ինտերնետային տարածք։ Իսկ բիզնեսի մասին համացանցում հայտարարելու առաջին քայլը հենց դոմենային անվան գրանցումն է։ Դոմենային անունների իրավատերերի հարաբերակցությունն ինտերնետ օգտատերերի նկատմամբ բավականին ցածր է, հետեւաբար շատ մեծ են այդ սեգմենտի զարգացման հեռանկարները։ Մեր հաճախորդների համար մենք մշակել ենք .am եւ .Հայ դոմենային անունների գրանցման հատուկ առաջարկ եւ վստահ ենք, որ վերջինս դրական կանդրադառնա  տեղական նախագծերի առաջխաղացման վրա»,- նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նախագիծն իրականացվում է Regnest.com դոմենային ոլորտում հայտնի բրենդի հետ համատեղ։

Լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել http://domains.beeline.am կայքում կամ հարցը տեղադրել նույն կայքի «Հետադարձ կապ» բաժնում։

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

banks
mediamax
sport
bravo