IT պատանիներ. Հարություն Սարգսյան

Հարություն Սարգսյանը. Մեդիամաքս

Հարություն Սարգսյանը. Մեդիամաքս

IT պատանիներ. Հարություն Սարգսյան

10:01 | 13.09.17 | Հոդվածներ | visibility 51948

Ապացուցված է, որ տեխնոլոգիաների հանդեպ սերը ծնվում է մանկուց: Այսօր աշակերտները դպրոց են հաճախում սմարթֆոնով, իսկ դասերը պատրաստում՝ պլանշետով:

Այսօր Հայաստանում շատ են պատանիները, որոնք սմարթֆոն եւ պլանշետ օգտագործելուց բացի, իրենք են փորձում ինչ-որ բան ստեղծել՝ խաղ, հավելված կամ ծրագիր:

Itel.am-ը «IT պատանիներ» շարքում ներկայացնում է վաղ տարիքից տեխնոլոգիաներով հետաքրքրվող եւ այս ոլորտում պրոդուկտ ստեղծող հայ պատանիների:

12-ամյա Հարություն Սարգսյանն արդեն երկու տարի է, ինչ իր համար բացահայտում է տեխնոլոգիաների աշխարհը: Նա հաճախում է «Արմաթ» եւ «Թումո», ռոբոտներ պատրաստում, ծրագրավորում եւ 3D մոդելավորում սովորում:  

Հարություն Սարգսյանը

Հարություն Սարգսյանը Մեդիամաքս

««Արմաթ» խմբակում աշխատում էինք ռոբոտի վրա, որը գնում էր մինչեւ պատը, պատից որոշ հեռավորության վրա կանգնում, թեքվում եւ գնում մինչեւ սեղանը՝ ամբողջովին կանգ առնելով դրա մոտ: Մեր պատրաստած մեկ այլ ռոբոտ բռնում է ինչ-որ առարկա, հաշվում այդ առարկայի հեռավորությունը բռնակից եւ փակում բռնակը:

Հիմա ցանկանում ենք այդ երկու ռոբոտների գործառույթները միավորել եւ պատրաստել մի ռոբոտ, որը կկարողանա գնալ, վերցնել առարկան, գցել իր պահոցը եւ վերադառնալ պահեստ»,- պատմում է Հարությունը:
Հարություն Սարգսյանը

Հարություն Սարգսյանը Մեդիամաքս

Պատանի ծրագրավորողն այս ուսումնական տարվանից սովորելու է Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում։

«Շատ եմ ցանկանում հետագայում սովորել UWC Դիլիջան քոլեջում, ապա ուսումս շարունակել Գերմանիայում կամ Ֆրանսիայում: Այնտեղ կրթությունն ավելի մատչելի է: Կցանկանամ նաեւ արտերկրում աշխատել, բայց Հայաստանն իմ հայրենիքն է, եւ ամեն կերպ կփորձեմ իմ գիտելիքներն օգտագործել հայրենիքիս զարգացման համար»,- ընդգծում է Հարությունը:
Հարություն Սարգսյանը

Հարություն Սարգսյանը Մեդիամաքս

Բլից հարցեր՝

- Ֆուտբո՞լ, թե՞ տանը՝ համակարգչային խաղ:

- Արդեն երկու տարի է՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլով եմ զբաղվում: Եզրային պաշտպան եմ: Էջմիածնի «Վարդանանք 451» թիմում եմ խաղում: Ամռանն ամեն երեկո 2 ժամ ֆուտբոլ եմ խաղում բակում: Անգիր գիտեմ շատ մարզաձեւերի կանոններ: Սիրածս ֆուտբոլային թիմն էլ Բարսելոնան է:

- Աշխարհի երեսից վերացել են համակարգիչներն ու սմարթֆոնները, ի՞նչ կանեիր:

- Ֆուտբոլ կխաղայի: Հետաքրքիր գրքեր կկարդայի, քանի որ սիրում եմ արկածային գրականություն՝ հատկապես Ժյուլ Վեռնի ստեղծագործությունները: Սիրում եմ նաեւ հայ դասականներին, ինչպես նաեւ ֆանտաստիկ ժանրի ֆիլմեր՝ Հարրի Փոթեր, Կարիբյան ծովի ծովահենները:

- Ինչի՞ վրա կծախսեիր վաստակածդ առաջին միլիոնը:

- Չեմպիոնների լիգայի եզրափակիչը ստադիոնից կդիտեի: Հնարավոր է, ինչ-որ ընկերություն, բրենդ հիմնեի: Նաեւ այնպես կանեի, որ սուզանավը բարձրանար ջրի մակերեւույթին եւ այնտեղից թռչել կարողանար:

- Արձակուրդ Սիլիկոնյան հովտո՞ւմ, թե՞ հանգիստ Մալդիվյան կղզիներում:

-Սիլիկոնյան հովտում: Մալդիվյան կղզիներում ջրի մակարդակը քիչ-քիչ բարձրանում է, եւ այդ կղզիները ապագայում կարող են լիովին վերանալ: Չեմ ուզում ինձ վտանգել (ծիծաղում է - խմբ.)

- ՏՏ ո՞ր հայտնի դեմքի հետ կցանկանայիր ճաշել:

- Բիլ Գեյթսի հետ երեւի: Ցուկերբերգն էլ միգուցե, բայց նա ավելի երիտասարդ է (ծիծաղում է - խմբ.): Բիլ Գեյթսի հետ վրացական խինկալի կուտեինք: Կհարցնեի, որ երբ վիճեց Սթիվ Ջոբսի հետ եւ վերջինս ասաց, որ կխլի Գեյթսի վերջին սենթը, ինչպե՞ս կարողացավ քնել այդ սպառնալիքից հետո:
 
Նարինե Դանեղյան
Լուսանկարները՝ Գրիգոր Եփրեմյանի

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

banks
mediamax
sport
bravo