ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ կայացել է «Web ծիրան» մրցանակաբաշխությունը

VivaCell MTS

13:48 | 08.09.17 | Նորություններ | visibility 14953

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի եւ webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսության կողմից անցկացվել է «Web ծիրան» 6-րդ մրցանակաբաշխությունը:

Մրցանակաբաշխության գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Այս տարի, առաջին անգամ «Web ծիրանին» իր աջակցությունն է բերել նաեւ ՀՀ մշակույթի նախարարությունը՝ սահմանելով հատուկ մրցանակ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից սահմանված գլխավոր մրցանակը՝ 400 000 դրամ, շնորհվել է ռեժիսոր Նաիրա Մուրադյանի «Բալետ» անիմացիոն ֆիլմին:

«Երբ ցանկանում եք մարդու մեջ բացահայտել լավագույնը ՝ ստեղծեք նպաստավոր միջավայր եւ նրան տվեք ինքնադրսեւորվելու հնարավորություն: Վստահ եղեք, որ կստանաք ցանկալի արդյունք: «Web ծիրանն» իր ձեւաչափով ծառայում է այդ նպատակին: Սա երազանքների իրագործման հարթակ է՝ ֆիլմարտադրության մեջ իրենց ուժերը փորձող սկսնակների համար: Չկա ֆինանսական խոշոր ծախսերի՝ պրոֆեսիոնալ տեսախցիկներ գնելու  կամ այլ խնդիրներ հաղթահարելու անհրաժեշտություն: Ընդամենն անհրաժեշտ է կապի միջոց հանդիսացող սարք եւ ստեղծագործելու ձիրք: Շնորհավորում եմ տարբեր ժամանակահատվածներում այս փառատոնի շրջանակում հաջողության հասած բոլոր երիտասարդներին՝ մաղթելով նոր ձեռքբերումներ»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՀՀ մշակույթի նախարարության սահմանած 300 000 դրամ հատուկ մրցանակին էլ արժանացել է  «Ճանապարհ» ֆիլմը, որի ռեժիսորը Անժելա Ֆրանգյանն է:

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

banks
mediamax
sport
bravo