16:53 | 07.09.17 | Նորություններ | 23429

ՎիվաՍել-ՄՏՍ. Samsung Galaxy Note8-ը կարելի է նախապես պատվիրել

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչեւ սեպտեմբերի 21-ը ներառյալ Samsung Galaxy Note8 պատվիրելու դեպքում գնորդը նաեւ կստանա Samsung DeX աքսեսուար:

«Samsung Galaxy Note8» սմարթֆոնի գինը 579 900 դրամ է: Սարքը կարելի է գնել կանխիկ եւ ապառիկ եղանակով:

Պատվերը կարելի է տեղադրել առցանց կամ այցելելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոն: Առցանց պատվիրելուց հետո անհրաժեշտ է մինչեւ սեպտեմբերի 21-ը ներառյալ այցելել մոտակա սպասարկման կենտրոն՝ վճարում կատարելու համար:

Կանխիկ եղանակով գնման պատվերը տեղադրելիս` անհրաժեշտ է ամբողջությամբ վճարել սմարթֆոնի արժեքը, իսկ ապառիկի դեպքում՝ կանխավճարի գումարը (նախատեսված լինելու դեպքում) կրկին մինչեւ ս.թ. սեպտեմբերի 21-ը` ներառյալ:

Բաժանորդները կկարողանան ստանալ Samsung Galaxy Note8 հեռախոսը եւ Samsung DeX աքսեսուարը՝ սկսած ս.թ. սեպտեմբերի 22-ից՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ:

«Հերթական անգամ ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր բաժանորդներին հասանելի է դարձնում նոր բարձրակարգ սմարթֆոն, այս անգամ՝ «Samsung Galaxy Note8» սմարթֆոնը, որն առանձնանում է առաջադեմ լուծումներով եւ յուրահատուկ դիզայնով: Մեզ համար կարեւոր է, որ մեր բաժանորդները ցանկության դեպքում կարողանան օգտվել շարժական հաղորդակցության ամենանորարարական, բարձրորակ եւ հարմարավետ սարքերից»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: