IT պատանիներ. Գեւորգ Հյուսիսյան

Մեդիամաքս

Մեդիամաքս

IT պատանիներ. Գեւորգ Հյուսիսյան

14:29 | 30.08.17 | Հոդվածներ | visibility 21351

Ապացուցված է, որ տեխնոլոգիաների հանդեպ սերը ծնվում է մանկուց: Այսօր աշակերտները դպրոց են հաճախում սմարթֆոնով, իսկ դասերը պատրաստում՝ պլանշետով:

Այսօր Հայաստանում շատ են պատանիները, որոնք սմարթֆոն եւ պլանշետ օգտագործելուց բացի, իրենք են փորձում ինչ-որ բան ստեղծել՝ խաղ, հավելված կամ ծրագիր:

Itel.am-ը «IT պատանիներ» շարքում ներկայացնում է վաղ տարիքից տեխնոլոգիաներով հետաքրքրվող եւ այս ոլորտում պրոդուկտ ստեղծող հայ պատանիների:

13-ամյա Գեւորգ Հյուսիսյանը հաճախում է ռոբոտաշինության խմբակ, ծրագրավորման մի քանի լեզու գիտի եւ ընկերների հետ համատեղ ստարտափ է հիմնել:

«Մայրիկս անցած ամռանը Facebook-ով տեսել էր Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի TechnoCamp ճամբարի մասին հայտարարությունը: Մասնակցեցի ամառային եւ ձմեռային փուլերին: Հաճախում եմ նաեւ «Արմաթ» խմբակ. տարբեր ռոբոտներ եմ պատրաստում եւ ծրագրավորման լեզուներ սովորում: Տիրապետում եմ HTML, CSS, Javascipt ծրագրավորման լեզուներին եւ ներկայում սովորում եմ C# լեզուն»,- պատմում է նա:

Մեդիամաքս

Գեւորգն ընկերների հետ ստարտափ է հիմնադրել՝ հայկական ուտեստների մասին կայք են պատրաստում:

«Կայքը տալիս է տեղեկատվություն հայկական ավանդական ուտեստների մասին, ներկայացվում է դրանց պատրաստման եղանակը: Սա կօգնի, որ, օրինակ, թուրքերը չստեն, թե լավաշն իրենցն է: Մինչեւ վերջերս կայքը 5 հոգով էինք պատրաստում, բայց 3 ընկերներս հեռացան երկրից, եւ մնացինք երկուսով: Այս տարվա ընթացքում ընկերոջս հետ կավարտենք կայքի պատրաստումը: Արդեն ունենք նոր գաղափար՝ ընկերս առաջարկել է հեռախոսների համար USB Pod պատրաստել: Պատրաստել եմ նաեւ հոլոգրամ կուբ, որն օգտագործվում է հոլոգրամ վիդեոներ դիտելու համար (որպեսզի վիդեոյում առկա պատկերները 3D դառնան)»,- նշում է նա:

Գեւորգն ասում է, որ ապագայում պլանավորում է դառնալ ծրագրավորող եւ կրտսեր եղբոր՝ Հայկի հետ հիմնադրել Hyusisyan Corporation-ը: (Հայկի մասին կպատմենք առաջիկայում – խմբ.):

Մեդիամաքս

Գեւորգը սովորում է Դ. Դեմիրճյանի անվան 27 դպրոցի 8-րդ դասարանում:

Ասում է, որ ուսուցիչները տեղյակ են, թե ինչով է զբաղվում դասերից հետո.

«Հպարտանում են, ոգեւորում, ասում են, որ նույն ձեւով շարունակեմ, բայց ամեն դեպքում չմոռանամ դասերի մասին» (ծիծաղում է – խմբ.):

Բլից հարցեր՝

- Ֆուտբո՞լ, թե՞ տանը՝ համակարգչային խաղ:

-Տանը համակարգչային խաղեր, քանի որ մեր բակում հիմնականում միայն աղջիկներն են խաղում, տղաներ համարյա չունենք: Եթե իջնեի բակ, ֆուտբոլ չէ, բայց ուրիշ խաղեր կխաղայի: Հեծանիվ վարել եմ շատ սիրում: Համակարգչային խաղերից ամենաշատը սիրում եմ ավտոմրցավազքերը:

- Աշխարհի երեսից վերացել են համակարգիչներն ու սմարթֆոնները, ի՞նչ կանեիր:

- Հեծանիվ կամ ավտոմեքենա կքշեի: Գուցե մի փոքր տխրեի:

- Ինչի՞ վրա կծախսեիր վաստակածդ առաջին միլիոնը:

- Առաջին հերթին հայրիկիս խոստացել եմ, որ երբ հարստանամ, իր համար Mercedes-AMG GT C մոդելի ավտոմեքենա եմ գնելու: Մնացած գումարը կծախսեի իմ ստարտափի զարգացման եւ Hyusisyan կորպորացիայի զարգացման վրա:

- Արձակուրդ Սիլիկոնյան հովտո՞ւմ, թե՞ հանգիստ Մալդիվյան կղզիներում:

- Մալդիվյան կղզիներում: Մի կերպ կդիմանամ առանց Facebook-ն ու Google-ը տեսնելը (ծիծաղում է – խմբ.): Կցանկանայի տուն ունենալ Հայաստանում եւ Լոս Անջելեսում: Անընդհատ կգնայի-կգայի, քանի որ Լոս Անջելեսն իմ ամենասիրելի քաղաքն է, չնայած որ չեմ եղել այնտեղ: Կցանկանայի նաեւ Իտալիայում տուն ունենալ, շատ եմ սիրում այդ երկիրը:

- ՏՏ ո՞ր հայտնի դեմքի հետ կցանկանայիր ճաշել:

- Սթիվ Ջոբսի հետ՝ եթե կենդանի լիներ: Եթե ժամանակը հետ տալ լիներ, իրեն կհարցնեի իր առաջադիմության գաղտնիքը, թե ինչպես եղավ, որ iPhօne-ը գրավեց ամբողջ աշխարհը: Իտալական ուտեստներ կճաշակեինք՝ պիցցա, սպագետտի:

Նարինե Դանեղյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

banks
mediamax
sport
bravo