Instagram-ը թեստավորում է համատեղ ուղիղ եթերների գործառույթը

Լուսանկարը՝ huffingtonpost.com

11:14 | 09.08.17 | Նորություններ | visibility 6694

Instagram-ը սկսել է թեստավորել համատեղ ուղիղ եթերների իրականացման գործառույթը, ինչը հնարավորություն կտա օգտատերերին հեռարձակման ընթացքում հյուր ավելացնել:

Ընկերության տարածած  հաղորդագրության համաձայն՝ դա հնարավոր կլինի անել հավելվածի ներքեւի աջ մասում սեղմելով համապատասխան կոճակը, ինչից հետո էկրանը կբաժանվի երկու մասի:   

Համատեղ ուղիղ հեռարձակումների ժամանակ, ինչպես նախկինում, հնարավոր կլինի թողնել լայքեր եւ մեկնաբանություններ: Օգտատերը ցանկացած պահի կկարողանա ջնջել հյուրին եւ ավելացնել նորին: Հյուրերը եւս ցանկացած պահի կկարողանան հեռանալ ուղիղ եթերից:

Ներկայում գործառույթը հասանելի է Instagram-ի սահմանափակ թվով օգտատերերի: Ընկերությունը խոստացել է մի քանի ամսվա ընթացքում այն ամբողջովին հասանելի դարձնել:

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

banks
mediamax
sport
bravo