Moovie-ն թեստավորում է կինոթատրոնում ֆիլմի լեզուն ընտրելու տեխնոլոգիան

09:45 | 02.08.17 | Նորություններ | visibility 18919

  #Moovie

Moovie ստարտափը Հայաստանի Ամերիկյան համալսարանում այս շաբաթ կազմակերպել էր «Գահերի տիրակալը» սերիալի վերջին էպիզոդի ցուցադրությունը, որի ընթացքում ներկայացրել է նաեւ իր մշակած նոր տեխնոլոգիան: Կինոսերները հնարավորություն են ունեցել ֆիլմը դիտելու միաժամանակ ռուսերեն եւ անգլերեն լեզուներով՝ սեփական ընտրությամբ:

Moovie-ն հնարավորություն է տալիս կինոթատրոնում դիտել կինոնկարը՝ հավելվածի միջոցով ընտրելով եւ ականջակալներով լսելով ֆիլմը այլ լեզվով, որով այն թարգմանված է եւ այդ պահին հասանելի է կինոթատրոնում:

Itel.am-ի հետ զրույցում ստարտափի հիմնադիր Կարեն Գալստյանը պատմել է, որ ծրագրի միջոցով վիդեոն սինխրոնիզացվում է աուդիոյի հետ՝ հնարավորություն տալով ռեալ ժամանակում հետեւել ֆիլմի ընթացքին:

«Ես ունեմ բազմաթիվ ընկերներ, որոնք ապրում են Հայաստանում, սակայն չեն հասկանում ռուսերեն, իսկ կինո գնալը նրանց համար առօրյայի մաս է: Կինոթատրոններն ունեն անգլերենով սեանսներ, սակայն հիմնականում ժամային անհարմարության պատճառով այդ սեանսներին քիչ մարդիկ են ներկա լինում, քանի որ ամենահարմար ժամերին ֆիլմերը հիմնականում ռուսերենով են: Այս խնդիրն առկա է բոլոր երկրներում»,- նշել է նա:

Կարեն Գալստյանի խոսքով՝ ներկայում փորձարկում են բիզնես գաղափարը՝ տեսնելու թե որքանով է այն իրատեսական:

«Այսօրվա կինոդիտումը հենց այդ նպատակով ենք կազմակերպել: Ցուցադրությունից հետո փորձելու ենք հավաքել կարծիքներ, տեսնելու, թե մարդիկ որքանով են հետաքրքրված: Կփորձենք հավելվածը գործարկել այս տարվա ընթացքում:  Կինոթատրոնների հետ հնարավոր համագործակցության մասին ուղղակիորեն դեռ չենք խոսել, քանի որ ցանկանում ենք նախ՝ ունենալ փաստացի աշխատող ծսռայություն եւ հետո միայն այն ներկայացնել պոտենցիալ հաճախորդներին»,- նշել է Moovie-ի հիմնադիրը:  

Նարինե Դանեղյան

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

banks
mediamax
sport
bravo