Բացվել է Telcell-ի «Կենտրոնական» մասնաճյուղը

16:43 | 26.07.17 | Նորություններ | visibility 7598

Երեւանում բացվել է «Թել-Սել»-ի նոր՝ «Կենտրոնական» մասնաճյուղը՝ Հանրապետության 62 հասցեում:

«Telcell ընկերությունը շարունակում է անվտանգ, վստահելի եւ հարմարավետ պայմաններ ապահովել իր հաճախորդների համար, եւ այդ նպատակին է ուղղված նոր մասնաճյուղի բացումը»,- ասված է հաղորդագրությունում:

Ընկերությունում տեղեկացրել են, որ «Կենտրոնական» մասնաճյուղում հնարավոր է կատարել եւ ստանալ դրամական փոխանցումներ Telcell Transfer, Unistream, Converse Transfer եւ Anelik համակարգերով, ինչպես նաեւ վճարումներ կատարել շուրջ 200 ծառայությունների օգտին:

Բացի այդ, «Կենտրոնական» մասնաճյուղն ընդունում, քննարկում եւ պատասխանում է հաճախորդների դիմում-բողոքներին:

«Telcell-ի 10-ամյա գործունեության հաջողության գրավականը ոչ միայն իր թիմն է, այլեւ, ու ամենակարեւորը, սպառողների վստահությունը: Անկախ ոլորտից՝ ամենակատարյալ արտադրանքն անգամ վաճառվող ապրանք է դառնում սպառողի վստահության պարագայում միայն: Մեր գործունեությունը մշտապես կառուցել ենք այդ սկզբունքով, ինչի վկայությունը նաեւ նոր մասնաճյուղի բացումն է՝ մեր ծառայություններից օգտվողներին հնարավորություն ընձեռելով վճարահաշվարկային եւ դրամական փոխանցումների արագ ու հարմար գործընթացից զատ, արդյունավետ լուծել առաջացած խնդիրները»,- ասել է «Թել-Սել»-ի ֆինանսական տնօրեն-աշխատակազմի ղեկավար Դավիթ Բաղդասարյանը:

«Մենք ապահովել ենք անվտանգության ժամանակակից պայմաններին համապատասխանող ծառայություն: Այսօր Telcell-ը Հայաստանի ակնթարթային վճարումների ընդունման շուկայում ամենախոշոր համակարգն է եւ ապահովում է գործարքների մշակման մեծ արագություն: Telcell մասնաճյուղերի հաճախորդներն օգտվում են մեր համակարգի ընձեռած բոլոր հնարավորություններից: Հաճախորդների հետ մենք աշխատում ենք առավելագույնս բաց եւ թափանցիկ, սպառիչ լուծումներ տալիս նրանց դիմում-բողոքներին՝ Հայաստանում գործող օրենսդրության եւ մեր կանոնակարգերի շրջանակում»,- նշել է «Թել-Սել»-ի մասնաճյուղերի կառավարման բաժնի ղեկավար Պավել Գասպարյանը:

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

banks
mediamax
sport
bravo