Dinebook. Սեղանի ամրագրում՝ հավելվածի միջոցով

10:36 | 24.07.17 | Հոդվածներ | visibility 25616

Վերջերս գործարկված Dinebook հավելվածը հնարավորություն է տալիս նախապես տեղ ամրագրել նախաճաշի, լանչի, թեյազրույցի, բացօթյա եւ այլ ձեւաչափի համար նախատեսված վայրերում:

Հավելվածը ստեղծվել է Braind ընկերության հիմնադիրների եւ ծրագիրը ֆինանսավորող գործընկերների համատեղ ջանքերով։ Այն հասանելի է AppStore-ում եւ Google Play-ում:

Itel.am-ի հետ զրույցում ընկերության տնօրեն Սուրեն Բաբաջանյանը նշել է, որ ներկայում ծրագիրը ներբեռնել է ավելի քան 2000 անգամ (67%` IOS, 33%` Android):  

«Այս պահին համակարգում ներառված է Երեւանի փոքր կենտրոնի շուրջ 40 ռեստորան, որոնց թիվն ամեն օր ավելանում է: Մինչեւ տարեվերջ պլանավորում ենք այդ թիվը հասցնել 150-ի»,- նշել է նա:

Սուրեն Բաբաջանյանը պատմել է, որ հավելվածի ստեղծման գաղափարից մինչ գործարկումն անցել է շուրջ 2 տարի։ Dinebook հավելվածով հնարավոր է սեղաններ ամրագրել ժամը 9:30-ից մինչեւ 22:45-ը։

Dinebook-ի օգտատերերը հնարավորություն ունեն յուրաքանչյուր ամրագրումից հավաքել դրամային միավորներ եւ հետագայում օգտագործել դրանք՝ հաշիվը վճարելիս։ Համակարգն ավտոմատացված է եւ օպերատորների միջամտությունը հասցված է նվազագույնի։

«Այդ ընթացքում ուսումնասիրվել են տարբեր երկրների համանման հավելվածները, հանդիպումներ են կազմակերպվել մեր քաղաքի տարբեր ռեստորատորների հետ՝ հասկանալու համար մեր շուկայի թույլ եւ ուժեղ կողմերը, տարբեր դիտարկումների արդյունքում փորձել ենք հասկանալ ծրագրի կիրառման անհրաժեշտությունը եւ զարգացման հեռանկարները»,- նշել է Սուրեն Բաբաջանյանը:

Dinebook համակարգը բաղկացած է 2 հավելվածից։ 1-ինը՝ Dinebook user հավելվածն է՝  նախատեսված օգտատերերի համար եւ հնարավորություն է տալիս հարմար գտնել համապատասխան ռեստորանը, նշել ամրագրման ժամը, օրը, անձերի քանակը եւ մեկ հպումով ամրագրում կատարել։

Մյուս՝ Dinebook manager հավելվածի միջոցով, ռեստորանի մենեջերները ծանուցման տեսքով ստանում են իրենց ամրագրումները, տեսնում են ամրագրման համապատասխան տվյալները, յուրաքանչյուր հարցմանը համապատասխան նշում են սրահը, սեղանը, հետեւում են ամրագրումների պատմությանը, ինչպես նաեւ իրենց ռեստորանի վերաբերյալ հայտնած կարծիքներին։

Սուրեն Բաբաջանյանը նաեւ տեղեկացրել է, որ այս պահին աշխատանքներ են տարվում նոր ռեստորանների ներգրավման, ինֆորմացիայի մշակման, ֆոտոնկարահանումների կազմակերպման, մարքեթինգային միջոցառումների իրականացման ուղղությամբ։

«Հավելվածի առաջիկա թարմացումների ժամանակ նախատեսում ենք Dinebook manager ծրագրում ավելացնել մի շարք նոր հնարավորություններ, որոնք հնարավորություն կտան ռեստորանի մենեջերին առանց հեռախոսային կապի, Live chat-ի սկզբունքով հետադարձ կապ հաստատել հաճախորդների հետ եւ ավելի մանրամասն տեղեկություն ստանալ ամրագրումների պատմության վերաբերյալ»,- նշել է նա:

Նարինե Դանեղյան 

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

banks
mediamax
sport
bravo