ՎիվաՍել-ՄՏՍ-ը մի շարք երկրներում ռոումինգի նոր սակագներ է սահմանել

17:46 | 13.07.17 | Նորություններ | visibility 24766

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչեւ 2017թ. սեպտեմբերի 30-ը Եվրոպայի մի շարք երկրներում ռոումինգում մուտքային զանգերի եւ «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով ելքային զանգերի համար սակագինը կազմում է 55 դրամ/րոպե:

Այդ երկրներն են՝ Ալբանիա, Ավստրիա, Բելգիա, Գերմանիա, Իռլանդիա, Իսպանիայում, Իտալիա,  Կիպրոս, Հունաստան,  Հունգարիա, Մալթա (Մալթայում «Զանգ Հայաստան» ծառայությունը գործում է միայն «Go Mobile» օպերատորի ցանցում), Մեծ Բրիտանիա,  Նիդեռլանդներ, Չեխիա, Պորտուգալիա, Ռումինիա, Ուկրաինա (մուտքային զանգերի եւ «Զանգ Հայաստան» ծառայության շրջանակում առաջարկվող սակագինը գործում է միայն «Vodafone Ուկրաինա» օպերատորի ցանցում) եւ Ֆրանսիա, ինչպես նաեւ՝ Ավստրալիա, Եգիպտոս եւ Իսրայել:

Հնարավոր է նաեւ օգտվել ելքային  SMS ծառայությունից՝ 35 դրամով 1 SMS-ի համար, եւ ինտերնետ ծառայությունից ՝ 25 դրամ 1 ՄԲ-ի համար (ծովային նավերում ռոումինգում գտնվելու դեպքում գործում է 65 դրամ/10 ԿԲ սակագինը):

Առաջարկի շրջանակում SMS-ի եւ ինտերնետի համար սակագները գործում են հետեւյալ երկրներում՝ նշված օպերատորների ցանցերում:

«Հասանելի եւ հարմարավետ ծառայություններ ապահովելը, անկախ բաժանորդի գտնվելու վայրից, ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաջնահերթություններից է: Հատկապես ամառային արձակուրդների հաճելի շրջանում մենք ջանք չենք խնայում՝ արտերկիր մեկնած մեր բաժանորդներին ռոումինգի անխափան ու մատչելի ծառայություններ տրամադրելու համար՝ ընտանիքի եւ ընկերների հետ շփվելու հնարավորություն ընձեռելու նպատակով»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

banks
mediamax
sport
bravo