Sevan Startup Summit-ի շրջանակում գիտական ստարտափները կարող են շահել $2500

Լուսանկարը՝ Sevan Startup Summit

14:00 | 16.06.17 | Նորություններ | visibility 6362

Sevan Startup Summit-ի շրջանակում բոլոր այն ստարտափները, որոնց հիմքում ընկած է գիտական աշխատանք՝ գյուտ, հետազոտություն եւ այլն, կարող են մասնակցել Science Battle-ին եւ հաղթել $2500 մրցանակ։

Մրցույթը կֆինանսավորվի «Հանրային Դիվանագիտություն» բարեգործական ՀԿ-ի կողմից:

2016թ. հաղթող Energy Globe թիմը ներկայացրել էր արեւային էներգիայի նորարար աղբյուր, որով հնարավոր է ստանալ 30% ավելի էներգիա։

«Sevan Startup Summit-ը հրաշալի նախաձեռնություն է, որը հնարավորություն է տալիս բացահայտել նորարարական գաղափարները եւ, հաճախ նաեւ, խթանել դրանց հետագա զարգացմանը։ «Հանրային դիվանագիտություն» բարեգործական ՀԿ-ի տարատեսակ գործունեության հիմքում եւս ընկած են այդ 2 գաղափարները, ուստի հենց այդտեղ էլ խաչվում են մեր առաջնայնությունները։ Իսկ գիտության ոլորտին աջակցությունը մեր կողմից այն ներդրումն է, որը կարող ենք անել մեր երկրի առաջխաղացմանը նպաստելու համար»,- նշել է «Հանրային Դիվանագիտություն» ՀԿ-ի տնօրեն Անժելա Նալբանդյանը:

Science Battle-ը համաժողովի շրջանակում 4-րդ ոլորտային մրցույթն է (Brand Battle)։ Կան նաեւ տուրիստական, գյուղատնտեսական,ինչպես նաեւ սննդի եւ առողջ ապրելակերպի ոլորտում գործող ստարտափների համար նախատեսված մրցույթներ։

Համաժողովը կանցկացվի հուլիսի 24-31-ը։ Մասնակցության հայտերն ընդունվում են մինչեւ հունիսի 20-ը:

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

banks
mediamax
sport
bravo