HelloSIM-ը կօգնի մոռանալ ռոումինգ ծախսերի մասին

17:42 | 09.06.17 | Հոդվածներ | visibility 58872

Հայ հիմնադիրներ ունեցող GMobile ընկերության մշակած HelloSIM-ը միջազգային ճանապարհորդական կանխավճարային SIM քարտ է, որն առաջարկում է ցածր սակագներ աշխարհի ավելի քան 200 երկրում:

Այսօր մեկնարկած Դիջիթեք բիզնես ֆորումի շրջանակում ընկերության բիզնեսի զարգացման մենեջեր Գեղեցիկ Գաբրիելյանը Itel.am-ի հետ զրույցում նշել է, որ Hello Sim-ի առաջարկած սակագները ռոումինգի ստանդարտ սակագների համեմատ 10 անգամ ավելի ցածր են:  

Քարտն առաջարկում է զանգերի, ինտերնետի, sms եւ այլ մոբայլ ծառայություններ:

«Հասանելի է քարտի 3 տարբերակ` Standard, Micro and Nano՝ կախված ձեր հեռախոսի մոդելից: Քարտը մինչ օրս օգտագործվել է ավելի քան 10 000 մարդու կողմից, որոնց մեծ մասը Հայաստանից են»,- նշել է Գեղեցիկ Գաբրիելյանը:

HelloSIM-ի՝ տարբեր երկրների համար գործող սակագները հասանելի են այստեղ:

2014թ. հիմնադրված ընկերությունը գրանցված է Վրաստանում:

Հայաստանում HelloSim-ը գործարկվել է շուրջ 1 տարի առաջ:  

Նարինե Դանեղյան

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

banks
mediamax
sport
bravo