Եվրոպան՝ Հայաստանում նորարարության աջակից

EIF

12:59 | 29.05.17 | Հոդվածներ | visibility 77015

Եվրոպական միության տարբեր ծրագրերի շրջանակում հայաստանյան ստարտափները տարեսկզբից ի վեր հնարավորություն են ստացել մեկնել եվրոպական երկրներ, մասնակցել տարբեր ՏՏ միջոցառումների, կապեր հաստատել բիզնես գործընկերների եւ հավանական ներդրողների հետ: Itel.am-ը փորձել է ամփոփել այս գործընթացը:

ԵՄ դրամաշնորհներ

Մայիսի 5-ին Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի (IMG) շրջանակում 10 հայաստանյան ստարտափ ստացել է €30 000-50 000 դրամաշնորհ: Եվս 5 ստարտափ Գիտական եւ տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրի (STEP) շրջանակում արժանացել է €15 000 ֆինանսավորման:

Դրամաշնորհային ծրագրերը հայտարարվել էին «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում՝ Եվրամիության/ԵՄ ու Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության համատեղ ֆինանսավորմամբ եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) հետ համագործակցությամբ:

Եվրոպական ներդրումները

Փետրվարի վերջին լրացված իրականության լուծումներ մշակող Triple-E հայաստանյան ստարտափում ներդրում է կատարել հոլանդական Crosspring ինկուբատորը:

Թեեւ մեզ հետ զրույցում Triple-E-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Արյան Բեհզադին եւ հոլանդացի ձեռներեց, ներդրող, Crosspring սաղմնային (seed) աքսելերատորի եւ ինկուբատորի հիմնադիր Մորիս Բեքենդ Վերվին ներդրման չափը չեն բացահայտել, սակայն նշել են, որ թիրախում եվրոպական շուկան է:

EIF

Մորիս Բեքենդ Վերվին Itel.am-ին պատմել է, որ ներդրում կատարելիս ուշադրություն են դարձրել թիմին, մասշտաբայնությանը, շուկայում հայտնվելու պահին եւ միջազգային ներուժին:

«Թվարկածս որակներին Triple-E-ն համապատասխանում էր: Ի դեպ, Crosspring-ն իր պորտֆոլիոյի ընկերություններին աջակցում է ոչ միայն ֆինանսավորմամբ, այլեւ ռազմավարական հարցերում: Ընկերությունները կարողանում են օգտվել մեր մյուս պորտֆոլիո ընկերությունների եւ շրջանավարտների ցանցի, ինչպես նաեւ ամբողջ Եվրոպայում գործող տեխնոլոգիական կենտրոնների ընձեռած
հնարավորություններից»,- ասել է ներդրողը՝ նշելով, որ հետաքրքրված են ավելին անել հայկական ՏՏ ոլորտում:

***
Այս տարվա փետրվարին մեկնարկել է Crosspring-ի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի եւ Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի (ISTC) նոր աքսելերացիոն ծրագիրը:

***
Իսպանացի ձեռնարկատեր, բիզնես հրեշտակ, Silicon Seeds սաղմնային ներդրումներով զբաղվող հիմնադրամի տնօրեն Չուս Լոզանոն հաջորդ տարի Հայաստան տեղափոխվելու եւ տեղական ստարտափների հետ աշխատելու մտադրություն ունի:
Չուս Լոզանոն

Չուս Լոզանոն EIF

«Կցանկանայի հատկապես կրթական ծրագրերում ներկայություն ունենալ: Կարծում եմ՝ դա լավ հնարավորություն է աշխատել եւ վերապատրաստել ստարտափներին, օգնել նրանց մուտք գործել միջազգային ասպարեզ: Այս պահին փորձում եմ ավելի լավ ճանաչել էկոհամակարգը… Հայաստանում այս պահին արդեն երկու ստարտափ ունեմ աչքիս տակ, որոնք, իմ կարծիքով, ունեն պրոդուկտ, որտեղ ես կհետաքրքրվեի ներդրում կատարելով»,- նշել է նա:

Եվրոպական աքսելատորները եւ հայաստանյան ստարտափները

Մոբայլ հավելվածների համար արհեստական բանականության վրա հիմնված անալիտիկ ծրագիր մշակած հայկական Inapptics ստարտափն օրերս դարձել է էստոնական Startup Wise Guys աքսելերատորի ծրագրի շրջանավարտ:

Inapptics

«Startup Wise Guy-ում անցկացրած 3 ամիսները շատ կարեւոր էին: Հնարավորություն ունեցանք հանդիպելու բազմաթիվ փորձառու մենթորների հետ, որոնցից շատ բան սովորեցինք պրոդուկտի, վաճառքների եւ ներդրումներ ներգրավելու վերաբերյալ: Պրոդուկտի առումով եւս մեծ առաջընթաց ունեցանք, քանի որ վերջապես Inapptics-ը հասանելի դարձրեցինք բոլորի համար եւ ձեռք բերեցինք մեր առաջին հաճախորդներին»,- Itel.am-ի հետ տպավորություններով կիսվել է Տիգրան Հակոբյանը:

Թիմը հունիսի սկզբին պոտենցիալ ներդրողների հետ հանդիպումներ կունենա Ավստրիայում, Լեհաստանում, Լատվիայում եւ Բուլղարիայում:

Հայաստանյան ստարտափները՝ եվրոպական միջոցառումներում

Հայկական ստարտափներն այս տարի եվրոպական մի քանի երկիր մեկնելու հնարավորություն են ստացել:  

Նախ, մարտի 9-10-ը ՏՏ ոլորտի հայաստանյան 17 ընկերություն Լոնդոնում Հայաստանի նորագույն տեխնոլոգիական լուծումները ցուցադրել է բրիտանական բիզնես եւ տեխնոլոգիական համայնքին: Նրանցից մի քանիսը Հայաստան են վերադարձել ռեալ առաջարկներով եւ պայմանավորվածություններով:  

***
Ապրիլի 26-27-ը Իսպանիայի Սալամանկա քաղաքում կայացած Startup Olé կոնֆերանսին հայաստանյան 10 ստարտափ է մասնակցել: Այցը կազմակերպվել էր «Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՓՄՁ ԶԱԿ) եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համագործակցության, ինչպես նաեւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի աջակցության շնորհիվ:

Այցի նպատակն էր ստարտափներին տալ հնարավորություն տեսնելու, թե ինչպես են ներկայանում եվրոպացի գործընկերները, ինչպես նաեւ հանդիպել հավանական ներդրողների եւ հաճախորդների հետ:

****
Սեպտեմբերին 15 հայաստանյան ստարտափ հնարավորություն կստանա Գերմանիայի մայրաքաղաքում մասնակցել «Բեռլին ստարտափ ակադեմիա» ծրագրին:

Ծրագրի կազմակերպիչ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Եվա Նահերը Itel.am-ի հետ զրույցում նշել է, որ ընտրված ստարտափների հետ նախապես աշխատանք կտարվի բիզնես մոդելի եւ պրոդուկտի որակի բարելավման նպատակով:

«Բեռլինն այսօր Եվրոպայում ամենադինամիկ տեխնո կենտրոններից մեկն է, ահա թե ինչու ենք ընտրել այն՝ որպես առաջին ստարտափ ակադեմիայի անցկացման վայր: Սա միջազգային ստարտափ միջոցառում չէ, այլ հատուկ մեր ծրագրի կողմից հայաստանյան ստարտափների համար կազմակերպվող միջոցառում»,- նշել է Եվա Նահերը:

***
Սեպտեմբեր-հոկտեմբերին արդեն երկրորդ անգամ եվրոպական երկու տասնյակ երկրում Հայաստանի ՏՀՏ ոլորտը ներկայացնող ավտոարշավ կանցկացվի:

Նարինե Դանեղյան

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

banks
mediamax
sport
bravo