16:01 | 26.05.17 | Նորություններ | 3684

Եվրոպայում Հայաստանի ՏՏ ներուժը ներկայացնող ավտոարշավ կանցկացվի

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին եվրոպական 22 երկրի 37 քաղաքում Հայաստանի տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող ավտոարշավ կանցկացվի:

Այս հարցը քննարկվել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի՝ հայկական առաջին պլանշետների եւ սմարթֆոնների արտադրությամբ զբաղվող «Թեքնոլոջի Էնդ Սայնս Դայնամիքս» (TSD) ընկերություն կատարած այցի ժամանակ:

«Պետական եւ մասնավոր հատվածի գործընկերության ձեւաչափով պատրաստ ենք աջակցելու թիրախային 17 երկրներում ՏՏ ներկայացուցչությունների ստեղծմանը»,- նշել է Արմեն Ավակ Ավակյանը։

Հայաստանի զարգացման հիմնադրամում տեղեկացրել են, որ նման ներկայացուցչություններ գործում են արդեն 4 երկրում: