12:58 | 25.05.17 | Նորություններ | 3311

TSD-ն հունիսի 1-ին բաց դռների օր կանցկացնի դպրոցականների համար

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, ArmPhone եւ ArmTab արտադրող TSD ընկերությունն առաջին անգամ իր դռները կբացի երեխաների առաջ:

Բաց դռների օրվա ընթացքում 8-14 տարեկան դպրոցականները «Կրտսեր Մերգելյան ակումբ» նախագծի շրջանակում հնարավորություն կունենան շրջել TSD արտադրամասում եւ իրենց զգալ գիտնականի դերում՝ մասնակցել գիտական փորձերի, VR վիրտուալ իրականության ակնոցներ կրել, էլեկտրոնիկա հավաքել եւ այլն:

«Կրտսեր Մերգելյան» ակումբը New Technology Education Fund (NTEF) բարեգործական հիմնադրամի նախագիծն է, որը ձեռնարկվել է Technology and Science Dynamics (TSD) ընկերության հետ համատեղ։ Նախագծի հիմնական նպատակն է ոչ ֆորմալ կրթության միջոցով երեխաների մոտ սեր առաջացնել գիտության ու տեխնոլոգիաների նկատմամբ: