16:09 | 22.05.17 | Նորություններ | 12579

Beeline-ի աջակցությամբ նոր նախագիծ է մեկնարկում

Beeline ընկերությունը, «Արմենպրես» լրատվական գործակալությունը եւ Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամը հայտարարել են «Արմենպրես. Պատմություն» նախագծի մեկնարկի մասին։  

Նախագծի նպատակն է թվայնացնել գործակալության շուրջ 10 հազ. լուսանկար ունեցող ֆոտոարխիվը եւ ստեղծել «Արմենպրես. Պատմություն» կայքը։

Նախագծի գլխավոր աջակիցը Beeline-ն է։ Թվայնացման աշխատանքները կիրականացվեն Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամի կողմից։

«Beeline-ն մշտապես իրականացնում է նախագծեր ուղղված հայկական թվային բովանդակության զարգացմանը եւ տարածմանը: Համոզված ենք, որ «Արմենպրես. Պատմություն» նախագիծն իր լուրջ ներդրումը կբերի հայկական թվային բովանդակության հարստացմանը եւ չափազանց հետաքրքիր կլինի հանրության համար: Ուրախ եմ, որ մեր աջակցության շնորհիվ մարդկանց հասանելի կլինի թվայնացած ֆոտոարխիվը, իսկ մենք թվային տեխնոլոգիաների օգնությամբ կփորձենք դարձնել մարդկանց կյանքն էլ ավելի լավը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։