14:46 | 22.05.17 | Նորություններ | exclusive 39099

Իզաբելա Հովհաննիսյան. Ստարտափների պետական աջակցությունը պահանջված է

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գործարարության աջակցման գրասենյակի իրավական խորհրդատու Իզաբելա Հովհաննիսյանն ասել է, որ ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին տրամադրվող պետական աջակցության ժամկետների երկարաձգումը պայմանավորված է դրա պահանջվածությամբ:

Այս մասին Իզաբելա Հովհաննիսյանն ասել է Banks.am-ին տված հարցազրույցում, որում անդրադարձել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության» մասին օրենքում նախատեսվող փոփոխություններին, աջակցության մեխանիզմի արդյունավետությանն ու ոլորտի հիմնախնդիրներին:

«Օրենքը մշակելիս մենք կանխատեսում էինք, որ արտոնության համար կդիմի առավելագույնը տարեկան 40-50 ընկերություն, մինչդեռ մեր սպասումները գերակատարվեցին. օրենքի գործողության երկու տարվա կտրվածքով հավաստագրման համար դիմել է 135 ընկերություն, հավաստագրվել է 131-ը, բացվել է 568 աշխատատեղ: Ես, լինելով հանձնաժողովի դիտորդ, տպավորված էի այս ակտիվությամբ»,- նշել է նա:

Իզաբելա Հովհաննիսյանը տեսակետ է հայտնել, որ հարկային արտոնության ժամկետների երկարաձգումը կնպաստի նոր ընկերությունների բացմանը, որոնք հետագայում կզարգանան եւ կայանալով՝ կտեղափոխվեն նորմալ հարկային դաշտ:

«Եթե դա հաջողվի ստարտափների գոնե կեսին, կարող ենք վստահ ասել՝ գործը հաջողվել է»,- ասել է նա:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ: