13:01 | 19.05.17 | Նորություններ | 14366

Beeline-ը փոփոխում է Drive փաթեթների պայմանները

Beeline-ը հայտարարել է շարժական ինտերնետի հետվճարային Drive Mini, Drive Midi, Drive Maxi եւ Drive Maxi+ սակագնային փաթեթների գործարկման մասին:

Այս փաթեթների շրջանակում օրացույցային ամսվա ընթացքում տրամադրվում է 7/15/30/50 ԳԲ գերարագ ինտերնետ՝ համապատասխանաբար 3000 դրամ, 5000 դրամ, 7000 դրամ եւ 10000 դրամ ամսական վարձի դիմաց:

Հատուկ առաջարկի շրջանակում սակագնային փաթեթներին 18 ամսով բաժանորդագրվելու դեպքում Beeline L02Hi 4G WiFi երթուղիչը կարելի է ձեռք բերել 100 դրամով, իսկ 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում` 5000 դրամով:

Drive սակագնային փաթեթներից որեւէ մեկին միանալիս հաճախորդները կարող են ձեռք բերել նաեւ USB-մոդեմ 100 դրամ հատուկ գնով՝ փաթեթից 12 ամիս օգտվելու դեպքում:

«Beeline շարժական ինտերնետի բաժանորդների թիվը եւ նրանց կողմից օգտագործվող ինտերնետի ծավալներն օրեցօր աճում են: Հետեւելով բջջային ինտերնետի շուկայի զարգացման այս միտումներին` մենք ձգտում ենք առաջարկել հաճախորդների պահանջներին առավելագույնս համապատասխանող ավելի պարզ եւ հարմար ծառայություններ: Այժմ, Drive բջջային ինտերնետի բաժանորդներն ամսեկան կստանան ավելի մեծ արագությամբ ինտերնետ եւ կարող են լիովին զգալ մեր ինտերնետի արագությունը միանալով 4G ցանցին՝ համակարգիչներով, WiFi/USB մոդեմներով եւ պլանշետներով միաժամանակ, իսկ նոր սակագնային փաթեթները կգործեն ավելի շահավետ պայմաններով՝ գին - գերարագ ինտերնետի ծավալ հարաբերակցությամբ»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: