TripPlannera-ն կօգնի զբոսաշրջիկին պլանավորել ճանապարհորդությունը

TripPlannera

11:43 | 19.05.17 | Հոդվածներ | visibility 6082

TripPlannera-ն Հայաստանում մշակված հարթակ է, որն առաջարկում է ճանապարհորդության պլանավորում Հայաստանից դուրս:

Ներկայում հարթակից օգտվողների թիվը շուրջ 6000 է:

TripPlannera-ի թիրախային ուղղություններն են Նյու Յորքը, Փարիզը, Լոնդոնը, Հռոմը, Բարսելոնան եւ Մյունխենը:
 
Ստարտափի հիմնադիրներն են Հմայակ Տիգրանյանը եւ Սերգեյ Ասատրյանը: Թիմը բաղկացած է 11 հոգուց՝ ծրագրավորողներ, մարքեթինգի մասնագետներ, դիզայներներ:

Itel.am-ի հետ զրույցում Սերգեյ Ասատրյանը նշել է, որ կախված զբոսաշրջիկի հետաքրքրություններից՝ անվճար հարթակն առաջարկում է զբոսաշրջային այցի ամբողջական ծրագիր, որտեղ օգտատերը կարող է ամրագրել մշակութային կառույցների, համերգների, ժամանցային վայրերի տոմսեր, ռեստորանների սեղաններ եւ այլն: Զբոսաշրջիկը հնարավորություն ունի բեռնել ծրագիրը սմարթֆոնում եւ օգտագործել այն որպես ուղեցույց:

Խոսելով հարթակի առանձնահատկությունների մասին՝ նա տեղեկացրել է, որ դատայի մի մասը հավաքվում է անվճար API-ներից՝ խոշոր ընկերությունների հետ համագործակցության արդյունքում, մյուս մասն էլ լրացնում են սեփական ուժերով:

TripPlannera

«Մեր պլանավորման ծրագրում, բացի տեսարժան վայրերից, առկա են տեղական միջոցառումներն ու կազմակերպվող տուրերը: Բացի այդ, մենք օգտագործում ենք արհեստական բանականության որոշ լուծումներ, որպեսզի, ելնելով զբոսաշրջիկի նախասիրություններից, առաջարկենք ուղեգիծ, որը նրան ամենից շատ կհամապատասխանի: Նաեւ համագործակցում ենք տուրեր տրամադրող տուրիստական գիդերի հետ: Շուտով զբոսաշրջիկը նաեւ հնարավորություն կստանա պորտալի միջոցով կապ հաստատել նախընտրած գիդի հետ»,- նշել է Սերգեյ Ասատրյանը:

Հմայակ Տիգրանյանն իր հերթին պատմել է, թե ինչպես է առաջացել նման հարթակ ստեղծելու գաղափարը.

«Գաղափարը առաջացավ, երբ ես իմ ընտանիքի ճանապարհորդության պլանավորման ժամանակ խնդիրների հանդիպեցի: Որոշվեց ստեղծել ծրագիր, որը մյուսներին կազատի այդպիսի դժվարություններից, կհամակարգի տրամադրվող զբոսաշրջային ամբողջ ծառայությունները մեկ հարթակում եւ կառաջարկի օպտիմալ ուղեգիծ»,- պատմել է նա:

Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ Հմայակ Տիգրանյանը նշել է, որ նախատեսում են արհեստական բանականության կիրառմամբ լուծել հարթակում առկա որոշ խնդիրներ, իրականացնել նոր դիզայնի ինտեգրացիա, ընդլայնել գործակցությունը եվրոպական ընկերությունների հետ, ավելացնել առաջարկվող ուղղությունների քանակը եւ ստեղծել մոբայլ հավելված:

TripPlannera-ն ապրիլի վերջին Իսպանիայում մասնակցել է Startup Ole կոնֆերանսին:

«Մեզ հնարավորություն ընձեռնվեց ձեռք բերել նոր ծանոթություններ ՏՏ ոլորտի եվրոպական ներկայացուցիչների հետ, բանակցել տուրիստական խոշոր կազմակերպությունների հետ, նաեւ ներդրողների հետ քննարկել հնարավոր զարգացման ուղղությունները»,- եզրափակել է Հմայակ Տիգրանյանը:

Նարինե Դանեղյան

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

banks
mediamax
sport
bravo