«Ավրորայի» հերոսները՝ PicsArt հավելվածում

11:22 | 17.05.17 | Նորություններ | visibility 10947

2017թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության եւ ուղեկցող միջոցառումների շրջանակում PicsArt ֆոտո խմբագրման հավելվածը միանում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը՝ հավելվածի եւ սոցիալական ցանցի օգտատերերին ներկայացնելով նոր սթիքերներ (sticker):

PicsArt-ի նոր սթիքերները պատկերում են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տարբերանշանը, «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկրի եւ հավակնորդների խոսքերը, ինչպես նաեւ նրանց գործունեության մասին նյութեր եւ նկարներ:

Սոցիալական ցանցի օգտատերերը կարող են գործածել սթիքերները` լուսանկարները խմբագրելու եւ տարածելու համար:

«Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը տեղի կունենա մայիսի 28-ին Երեւանում, որի ժամանակ հայտնի կդառնա 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը: Ապրիլի 24-ից մայիսի 28-ն ընկած ժամանակահատվածում «Ավրորա»-ն կազմակերպում է մի շարք միջոցառումներ՝ ներկայացնելով մրցանակի 2017 թվականի հավակնորդների ոգեշնչող պատմությունները, ինչպես նաեւ մարդասիրական գործունեությունն աշխարհում:

PicsArt-ը լուսանկարների մշակման, կոլաժների պատրաստման, նկարելու եւ համատեղ խմբագրելու համար նախատեսված հավելված եւ սոցիալական ցանց է։ Հավելվածն ունի արդեն 400 միլիոն ներբեռնում եւ ամսական 90 միլիոն ակտիվ օգտատեր: PicsArt-ը հասանելի է 20 լեզուներով ամբողջ աշխարհում: Անվճար է iOS, Android եւ Windows հարթակների համար:

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

banks
mediamax
sport
bravo