16:50 | 12.05.17 | Նորություններ | 14445

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Կաթնաղբյուրում եւս մեկ տուն կկառուցվի

Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղի կիսակառույցներից մեկն ընդգրկվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ եւ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության 2017թ. ծրագրում:

Բաղդասարյանների տունը կկառուցվի մինչեւ տարեվերջ:

«Քանի որ Հայաստանում տան խնդիր ունեցող ընտանիքների թիվը մեծ է, մենք ստիպված ենք լինում ընտրություն կատարել. այցելում ենք, ուսումնասիրում, գնահատում կարիքի աստիճանը, ապա՝ ընտրված ընտանիքների հետ սկսում ենք շինարարական աշխատանքներն ու մինչեւ տարեվերջ ավարտին հասցնում դրանք: Ուրախ եմ այս ընտանիքի համար, ինչպես նաեւ այն բոլոր ընտանիքների, որ այս տարեվերջին բարեկարգ բնակարան կունենան` ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համագործակցության արդյունքում»,- ասել է «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը: