14:01 | 10.05.17 | Նորություններ | 13871

Huawei Y5 4G սմարթֆոնը համալրել է Ucom-ում առկա շարժական սարքերի ցանկը

Ucom ընկերության շարժական սարքերի տեսականին համալրվել է 2017թ. նորագույն Huawei Y5 4G սմարթֆոնով:

3000 միլիամպեր հզորություն ունեցող մարտկոցը թույլ կտա ավելի երկար վայելել հինգ-դյույմանոց HD էկրանով եւ 8-մեգապիքսելանոց տեսախցիկով օժտված սմարթֆոնի աշխատանքը:

Սմարթֆոնը հնարավոր է ձեռք բերել ինչպես առանց բաժանորդագրության՝ 79 900 դրամով, այնպես էլ ամսական բաժանորդագրությամբ՝ յուրաքանչյուր ամիս վճարելով 3 200 դրամ՝ 24 ամսով միանալով Ucom Ունիվերսալ ծառայության ցանկացած սակագնային պլանի:  

Առկա են սմարթֆոնի ոսկեգույն ու մոխրագույն երանգները, իսկ քանակությունը սահմանափակ է: