16:30 | 05.05.17 | Նորություններ | 16244

Beeline-ի վստահության հեռախոսահամարին իրականացվել է շուրջ 1000 զանգ

Beeline-ի եւ Մանկական զարգացման հիմնադրամի կողմից 2015թ. Ապրիլին գործարկված «0-8000-1007» վստահության հեռախոսահամարին իրականացվել է 1000-ից ավելի զանգ՝ Երեւանից եւ հանրապետության մարզերից՝ մասնավորապես Լոռիից, Շիրակից եւ Արարատից։

Beeline-ում տեղեկացրել են, որ օգնության կարիք ունեցող անձիք ստացել են համապատասխան տեղեկատվություն:

«Beeline-ը հատկապես կարեւորում է այն ծրագրերի իրագործումը, որոնք թվային եւ տեխնոլոգիական լուծումների միջոցով օգնում են փոխել մարդկանց կյանքը դեպի ավելի լավը: Իսկ Beeline-ի եւ Մանկական զարգացման հիմնադրամի կողմից գործարկած թեժ գիծը երկար ժամանակ հաջողությամբ գործում է` արագ տեղեկատվություն տրամադրելու եւ արձագանքելու միջոցով առաջարկելով խնդիրների լուծումներ եւ դիմողներին տրամադրելով լիարժեք խորհրդատվություն»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։  

Նախաձեռնության նպատակն է արագ տեղեկատվություն տրամադրելու եւ արձագանքելու միջոցով խթանել երեխաների իրավունքների պաշտպանության գործընթացը:

«0-8000-1007» վստահության հեռախոսահամարին կարող են զանգահարել աշխատանքային օրերին՝ ժամը 9։00-ից մինչեւ ժամը 17։30-ը։ Beeline-ի ֆիքսված կապի բաժանորդները կարող են անվճար զանգահարել վստահության հեռախոսահամարին։