ՀՀ ստարտափներն աշնանը կմասնակցեն «Բեռլին ստարտափ ակադեմիա»-ին

Եվա Նահերը. «Աջակցություն-ՓՄՁ-զարգացմանը-Հայաստանում»

10:47 | 05.05.17 | Նորություններ | visibility 6050

Սեպտեմբերի առաջին կեսին հայաստանյան շուրջ 15 ստարտափ հնարավորություն կունենա մասնակցելու «Բեռլին ստարտափ ակադեմիա» ծրագրին:

Այս մասին Itel.am-ին տեղեկացրել է ծրագրի կազմակերպիչ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Եվա Նահերը:

«Բեռլինն այսօր Եվրոպայում ամենադինամիկ տեխնո կենտրոններից մեկն է, ահա թե ինչու ենք ընտրել այն՝ որպես առաջին ստարտափ ակադեմիայի անցկացման վայր: Սա միջազգային ստարտափ միջոցառում չէ, այլ հատուկ մեր ծրագրի կողմից հայաստանյան ստարտափների համար կազմակերպվող միջոցառում: Կընտրվի շուրջ 15 ստարտափ, որոնց հետ նախապես կաշխատենք բիզնես մոդելի եւ պրոդուկտի որակի բարելավման նպատակով: Ընտրված ստարտափների կարիքներից կախված՝ կկազմենք ստարտափ ակադեմիայի օրակարգը»,- նշել է Եվա Նահերը:

Նա տեղեկացրել է, որ ստարտափ ակադեմիայի հայտերի ընդունման գործընթացը կմեկնարկի հունիսին:

Անդրադառնալով ապրիլի 26-27-ը Իսպանիայի Սալամանկա քաղաքում կայացած Startup Olé կոնֆերանսին հայաստանյան ստարտափների մասնակցությանը՝ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավարն ասել է, որ նպատակն էր ստարտափներին տալ հնարավորություն տեսնելու, թե ինչպես են ներկայանում եվրոպացի գործընկերները, ինչպես  նաեւ հանդիպել հավանական ներդրողների եւ հաճախորդների հետ:

«Առաջին կարծիքները, որ լսում ենք, այն են, որ ոչ բոլոր ստարտափներն էին լավ պատրաստված եւ ունակ՝ ուղիղ կապ հաստատել ներդրողների եւ հաճախորդների հետ: Հետագա միջոցառումների ընթացքում անհրաժեշտ կլինի շատ ավելի լավ պատրաստել մասնակիցներին: Սա վերաբերում է նաեւ «Բեռլին ստարտափ ակադեմիա»-ին»,- ընդգծել է Եվա Նահերը:

Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը համաֆինանսավորվում է ԵՄ-ի եւ Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից եւ իրականացվում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ, GIZ) Հարավային Կովկասի մասնավոր հատվածի զարգացման ծրագրի շրջանակում:

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

banks
mediamax
sport
bravo