ՎիվաՍել-ՄՏՍ-ը հյուրընկալել է «Արեգնազան» դպրոցի սաներին

ՎիվաՍել-ՄՏՍ

09:32 | 04.05.17 | Նորություններ | visibility 11176

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հյուրընկալել է Երեւանի «Արեգնազան» կրթահամալիրում սովորող տասներորդ դասարանցիներին:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն «Արեգնազանի» սաներին ներկայացրել է ընկերության պատմությունը, առաքելությունն ու գործունեության հիմնական ուղղությունները:

Ռալֆ Յիրիկյանը խոսել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի արժեհամակարգի, կորպորատիվ կառավարման մշակույթի կարեւորության եւ առանձնահատկությունների մասին՝ որպես նորարարության նախպայմաններ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի տնօրենը պատանիներին ներկայացրել է կորպորատիվ պատասխանատվության սկզբունքները, այդ ուղղությամբ ընկերության իրականացրած աշխատանքներն ու սոցիալական ներդրումների առանցքային ծրագրերը: Ուսանողները ծանոթացել են ընկերության բիզնես-կառավարման մոդելին, շարժական կապի տեխնոլոգիաների հիմունքներին:

Ընկերության գլխամասային գրասենյակում կազմակերպվել է շրջայց, որի ընթացքում տասներորդ դասարանցիներն այցելել են ընկերության գործառնական հիմնական կենտրոններ:

«ՏՀՏ-ն դինամիկ զարգացող ոլորտ է: Այս ոլորտը ներառում է մի շարք նեղ մասնագիտական ենթաոլորտներ, որտեղ աշխատելու համար անհրաժեշտ են կրթություն, գիտելիքներ եւ ամենակարեւորը՝ հետեւողականություն ու ստեղծագործական միտք: ՎիվաՍել-ՄՏՍ-ում ներգրավված են լավագույն մասնագետները: Իսկ լավագույնը լինելը պահանջում է ոչ միայն կրթություն եւ գիտելիք, այլեւ՝ շարունակական աշխատանք՝ հմտություններն անընդհատ կատարելագործելու ու ընկերության կողմից սահմանված թիրախներին հասնելու միջոցով», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
«Արեգնազան» կրթահամալիրը գործում է 1994 թ.-ից եւ Հայաստանի առաջին եւ միակ վալդորֆյան դպրոցն է:  

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

banks
mediamax
sport
bravo