#ՏեխնոԱպրիլ. Ամփոփում

#ՏեխնոԱպրիլ. Ամփոփում

11:35 | 03.05.17 | Հոդվածներ | visibility 74194

Ապրիլին հայաստանյան ՏՏ-ն աչքի ընկավ մի շարք մրցույթներով, արտասահմանից մենթորների այցերով, ինչպես նաեւ ԱՄՆ-ում հերթական 7-նիշանոց ներդրմամբ:

Itel.am-ն ամփոփում է #ՏեխնոԱպրիլը:

#ArmenianTech

Հայաստանում հիմնադրված՝ մարդկային ռեսուրսների կառավարումը դյուրացնող համակարգ մշակած Teamable ընկերությունը հատարարեց, որ True Ventures-ի ղեկավարությամբ $5 մլն ներդրում է ստացել: Ներդրումն օգտագործվելու է Teamable-ի տվյալների շարժիչը կատարելագործելու (data engine), ալգորիթմները բարելավելու եւ վաճառքների ու մարքեթինգի ավելի մեծ թիմ հավաքագրելու նպատակով:

FAST (Foundation for Armenian Science and Technology) հիմնադրամը հայտարարեց Խորհրդատվական խորհրդի ձեւավորման եւ գործող գործադիր տնօրենի նշանակման մասին:

Կայացավ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 17-րդ տարեկան համագումարը, որի շրջանակում ընդունվեց ԻՏՁՄ 2017-2021թթ. նոր ռազմավարությունը, իսկ ԻՏՁՄ նախագահ վերընտրվեց Ալեքսանդր Եսայանը:

Crowdfunding-ի լավ օրինակ ցույց տվեց Հայաստանում գործող KEID ստարտափը, որը մշակում է աշխարհում առաջին ինտերակտիվ կուլոնը, որը հնարավորություն է տալիս կուլոնի վրա նկարներ եւ gif-եր ներբեռնել սմարթֆոնից:  Indiegogo-ում մեկնարկած արշավում ստարտափն առաջին մի քանի օրերի ընթացքում հավաքեց պահանջվող գումարի 40%-ը:

Հայտարարվեց, որ Armenian Science & Technology Center (ASTC) ծրագրի շրջանակում ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Բելգիայում ու Բոլիվիայում բացվել են Հայաստանի ՏՀՏ ոլորտի ներկայացուցչական գրասենյակներ:

Մրցույթներ/հաքաթոններ

Կայացավ ՏՏ ոլորտի ընկերությունների 2017թ. շախմատի մրցաշարը, որի հաղթող դարձավ Synopsys Armenia-ն, որին հաջորդում են BetConstruct-ի եւ OMD-ի թիմերը:Մրցաշարին մասնակցեց 20 ընկերության 27 թիմ:

Ապրիլի 29-30-ին Հայաստանում անցկացվեց ՆԱՍԱ-ի Space Apps Challenge 2017-ի հայաստանյան հաքաթոնը, որի հաղթող Locotech եւ Von թիմերը կնոմինացվեն ՆԱՍԱ-ի Space Apps Challenge 2017 միջազգային մրցույթում:

Ապրիլի 16-ին հայտնի դարձան Smarter Transportation Data հաքաթոնի հաղթողները: 24 ժամ տեւողությամբ մրցույթին մասնակցեց 33 մասնագետ: Հաքաթոնի նպատակն էր նպաստել ֆունկցիոնալ նախատիպերով նորարար լուծումների ստեղծմանը տրանսպորտի ոլորտում՝ օգտագործելով ոլորտի առաջատար ապրանքանիշների կողմից տրամադրված բազմազան տվյալների բազաներ, API-ներ եւ սարքավորումներ:    

Ապրիլի 26-27-ն էլ հայաստանյան 10 ստարտափ մասնակցեց Իսպանիայի Սալամանկա քաղաքում կայացած Startup Olé կոնֆերանսին:

«Այբ» դպրոցի ռոբոտաշինության խմբակը ԱՄՆ-ի Մարիոն քաղաքում կայացած «Ռոբոտիկայի ազգային մարտահրավեր» (National Robotics Challenge) մրցույթում նվաճեց բրոնզե մեդալ՝ «մարտական ռոբոտ» (Combat Robot) անվանակարգում:

Հարցազրույցներ

Ապրիլին Երեւանում զրուցեցինք Իսրայելում գործող Jerusalem Venture Partners (JVP) վենչուրային հիմնադրամի ներդրողների հետ կապերի գծով տնօրեն Նոա Սեգրայի հետ, որը նշեց երկու գործոն, որոնք կարող են հայաստանյան ՏՏ-ն դարձնել նույնքան գրավիչ, որքան իսրայելականը:  

«Կարծում եմ՝ հայաստանյան ՏՏ էկոհամակարգին պակասում է հետազոտությունը:  Հայաստանը պետք է հետազոտության համար պայմաններ ստեղծի համալսարանների ներսում: Կարծում եմ նաեւ, որ որպես զարգացող տնտեսություն՝ Հայաստանը կհետաքրքրի գլոբալ ընկերություններին, ինչը, իր հերթին, կխթանի նորարարությունը: Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել կրթությանը: Երկրորդը՝ խաղի մեջ ներառել անդրազգային կորպորացիաներին եւ նրանց բերել Հայաստան: Հայաստանը նման նախադեպի անհրաժեշտություն ունի, որպեսզի էկոհամակարգը փոխվի: Եթե նման մեկ ընկերություն համաձայնի գալ այստեղ, ապա դա կգրավի շատ ավելի ընկերությունների: Ես իսկապես համարում եմ, որ տաղանդը գրավում է տաղանդին եւ հաջողությունը հաջողություն է բերում»:

Stanford ChangeLabs-ի հիմնադիր եւ տնօրեն Բաննի Բաներջին, Երեւանում անցկացված «Զարգացմանն ուղղված հանրօգուտ ներդրում» գլոբալ գագաթաժողովի շրջանակում, մեզ հետ զրույցում հայտարարեց, որ քննարկվում է Stanford ChangeLabs-ի աջակցությամբ Հայաստանում իր տեսակի մեջ առաջին ԿԶՆ (Կայուն զարգացման նպատակներ) ազգային լաբորատորիայի բացումը:

Ապրիլի 26-ին՝ Մտավոր սեփականության համաշխարհային օրը, Հայաստան ժամանեց Microsoft-ի՝ Եվրոպայի, Միջին Ասիայի եւ Աֆրիկայի Մտավոր սեփականության պաշտպանության տնօրեն Լորան Սիգնորետը: Նա մեզ հետ զրույցում կիսվեց իր մտահոգություններով՝ կապված Հայաստանում ցանցահենության բարձր մակարդակի հետ (86%):

«Այս խնդիրները լուծելու համար հարկավոր է պետական եւ մասնավոր հատվածների (կորպորոցիաներ, ստարտափներ) միջեւ համագործակցության հաստատում»,- ասել էր նա, կոչ անելով օրենսդիրներին «չվախենալ «վատ տղաներին» հետապնդելուց, իսկ կրթությունը եւ պատժելիությունը դարձնել լավ սովորություն»:

Ապրիլին զրուցեցինք նաեւ Google-ի ծրագրային ինժեներ Ալեն Զամանյանի հետ, ով Երեւանում եւ Ստեփանակերտում մեքենայական ուսուցման (machine learning) վերաբերյալ դասընթացներ էր վարում «Թումո» կենտրոնների սաների համար:
«Այս այցն ինձ համար ինչ-որ առումով փորձնական քայլ էր, որի նպատակներից էր կապ հաստատել ոլորտի մասնագետների ու նոր սերնդի ներկայացուցիչների հետ։ Հետագայում նպատակ ունեմ տեղափոխվել Հայաստան, որպեսզի կարողանամ արդեն այստեղ գործունեություն ծավալել՝ նպաստելով ՏՏ ոլորտի զարգացմանը», -ասել էր նա:

«ՏՏ-ն երեկ, այսօր, վաղը» շարքի շրջանակում Sololearn ընկերության համահիմնադիր Եվա Հյուսյանը մեզ հետ զրույցում, խոսելով իրենց հաջողության մասին, նշեց.

«Մենք ներդրել էինք այն ամենը, ինչ կարող էինք: Բայց որոշ ժամանակ անց համաշխարհային շուկա դուրս գալու ու արտասահմանյան ներդրողերին գրավելու համար մեզ փող էր պետք տարրական խնդիրներ լուծելու, գոնե մի քանի ծրագրավորողի աշխատավարձ տալու համար: Թեպետ հետո շատ ավելի մեծ ներդրումներ ունեցանք, բայց առաջխաղացման առումով հենց այդ $50 հազ. դրամաշնորհը շատ օգնեց: Հայաստանում նման ներդրողները քիչ են: Պետությունը գրանտներ չի տալիս, ինչպես, օրինակ, Իսրայելում է, որտեղ տարիներ շարունակ պետությունը ֆինանսավորում էր պոտենցիալ ապագա ունեցող ստարտափներին»:

Նարինե Դանեղյան

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

banks
mediamax
sport
bravo