11:10 | 28.04.17 | Նորություններ | 3629

Mail.Ru Group-ը $100 մլն կներդնի խաղեր մշակող ընկերություններում

Mail.Ru Group-ը նախատեսում է 2 տարվա ընթացքում $100 մլն ներդնել խաղեր մշակող ընկերություններում:

«Վեդոմոստի»-ի հետ զրույցում այս մասին ասել է Mail.Ru Games Ventures-ի հիմնադիր Իլյա Կարպինկսին:

Նա տեղեկացրել է, որ իրենց առաջին հերթին հետաքրքրում են մոբայլ խաղերը, որոնք շուկայի ամենաարագ աճող սեգմենտն են: Ընկերությունը հետաքրքրված է նաեւ համակարգչային, ինչպես նաեւ կոնսոլների համար նախատեսված խաղերով: Ֆինանսավորման հետ մեկտեղ ընկերությունը թիմերին կտրամադրի խորհրդատվություն եւ կաջակցի կապերի հաստատման հարցում:  

Իլյա Կարպինսկիի խոսքով՝ ընկերությունն այս նպատակով արդեն $10 մլն է հատկացրել:

Mail.Ru Group-ը պատրաստակամություն է հայտնել դառնալ համաներդրող կամ ամբողջությամբ գնել խաղերի մշակմամբ զբաղվող ընկերությունները: