13:05 | 27.04.17 | Նորություններ | 7299

ՎիվաՍել-ՄՏՍ-ը դոմեյնային անվանումներ կգրանցի նաեւ .հայ տիրույթում

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչեւ մայիսի 31-ը .հայ տիրույթում դոմեյնային անվանում գրանցելու դեպքում 1 տարվա վճարը կկազմի 7000 դրամ:

Առաջարկը գործում է առաջին 100 գրանցվողի համար:

«Վերջերս ՎիվաՍել-ՄՏՍ-ը վերագործարկեց իր պաշտոնական նորացված կայքը՝ հասանելի դառնալով նաեւ հայատառ տարբերակով՝ մտս.հայ հասցեով: Դա կարեւոր քայլ էր համացանցում հայատառ հաղորդակցումը խրախուսելու ուղղությամբ: Այդ նպատակի իրագործմանն է նպաստելու նաեւ .հայ տիրույթում դոմենային անվանումների գրանցման (հանգուցային անվանումների հաշվեգրման) հնարավորությունը»,- նշել են ընկերությունում: