15:17 | 25.04.17 | Նորություններ | 12670

Beeline-ի աջակցությամբ երաժշտական դպրոցներում վարպետության դասեր են անցկացվում

Beeline-ը եւ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամը հայտարարում են մարզային երաժշտական դպրոցներում վարպետության դասերի անցկացման մասին:  

«Beeline-ի սոցիալական ծրագրերի հիմնական նպատակն է դարձնել կյանքն ավելի լավը։ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի հետ համագործակցությունն այս կարգախոսի իրականացման վառ օրինակներից մեկն է։ Երաժշտական դպրոցների սաները ձեռք են բերում փորձ եւ գիտելիքներ, իսկ ամենատաղանդաշատ երեխաները՝ կրթաթոշակներ։ Ուրախ ենք, որ մեր օգնությամբ կնպաստենք իրականացնել այս երեխաների երազանքները՝ այն է դառնալ ճանաչված երաժիշտներ»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Beeline-ը հիմնադրամի մշտական գործընկերն է 2011-ից։